Երկու ընկերներ վիճում էին: Մեկը պնդում էր.
-Մարդը, հենց այդ պատճառով է մարդ, որ ընդունակ է հասկանալ:
Մյուսն առարկում էր.
-Եթե դու մարդ ես, ուրեմն ամեն ինչի վերաբերյալ սեփական կարծիք ունես: Թեկուզև այն փոխառված է: Բայց միևնույնն է, ենթադրենք ամուր ես բռնված: Ինչպես հիմա: ԵՎ ուրեմն, եթե դու սեփական կարծիք ունես, ապա այն տարբերվում է ուրիշի կարծիքից, այդպե՞ս է: Օրինակ՝ իմ կարծիքից: ԵՎ այդ պատճառով էլ դու պատրաստ չես կիսել իմը:
-Այն, որ պատրաստ չես կիսել, չի՛ նշանակում, որ ընդունակ չես հասկանալ: Հասկանալը և ընդունելը՝ տարբեր բաներ են:
-Լավ: Նայենք մյուս կողմից: Ծանոթ արտահայտություն է. «Հասկանալ՝ նշանակու՞մ է ներել:»
-Ոչ, այն այլ կերպ է հնչում. «Հասկանալ՝ նշանակում է կիսով չափ ներել:»
-Այդ դեպքում այսպես կասեմ: Ինչի՞ց են առաջանում բոլոր կոնֆլիկտները: Կարծում ես հիշեցումի՞ց: Ո՛չ: Այն հետևանք է: Պատճառը՝ հետաքրքրության մեջ է: Կարևոր չէ, թե ինչում է նա արտահայտվում: Հիշեցում՝ միայն նրա հետևանքը:
-Լավ,-ասաց առաջինը,-այդ դեպքում, քո կարծիքով, ո՞վ է ընդունակ հասկանալ ու ներել բոլորին: Միայն նա, ով ոչ մի հետաքրքրություն չունի՞ դրանում: Այդպես նա չի էլ ների՝ դա նրա ինչի՞ն է պետք: Էլ չխոսենք հասկանալու մասին:
Բայց դա անհեթեթություն է:
-Ինչու՞: Չէ որ կան այդպիսինները: Դա անտարբերություն է:
Առաջինը պարտված լռեց: Իսկ հետո դանդաղ խոսեց.
-Պարզվում է՝ բոլորին հասկանալու համար, Աստծուն պետք է հետաքրքրություն չունենալ մեզ հասկանալու մեջ: Նրա համար պետք է միևնույն լինեն մեր տանջանքներն ու անհամաձայնությունները...Բայց այդ ժամանակ միջամտելու կարիք էլ չի լինի: Հակառակ դեպքում նա էլ պետք է կողմնապահ լինի, ինչպես մենք, այսինքն՝ չլինի Աստված:
-Բայց այդ դեպքում նա մեզ չի սիրում...-ասաց երկրորդը,-այդպես դու թեքեցիր իմ միտքը:
-Իսկ ինչի՞ համար մեզ՝ այսպիսիններին սիրել,-հարցրեց առաջինը: Ես պարզապես քո միտքն ավարտեցի: Եթե մարդ ընդունակ չէ հասկանալ, ուրեմն ինչու՞:
-Սիրում են ոչինչի համար:
-Իսկապե՞ս:
Նրանք պատրաստ էին նորից վիճել:
Ալեքսանդր Բելլից
Քրիստիան Շլոե "Օձերի լիճը"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան