Դա պատահեց այն ժամանակ, երբ աստվածները մարդկանցից քիչ չէին, և շրջում էին երկրի վրա, առանց տարբերվելու նրանցից ում փնտրում էին՝ իրենց հավատալու համար: Մարդիկ գիտեին դրա մասին և քմահաճություն էին անում:
-Ոչ, դու հրաշք կատարիր, ա՛յդ ժամանակ էլ կհավատամ:
ԵՎ խեղչ աստվածը վհատվում էր.
-Ես չեմ կարող, երբ ինձ չեն հավատում: Չէ որ ես պետք եմ, որ դու ավելի լավ լինես...
-Պարզապես դու ինքդ քեզ չես հավատում, իսկ ինձ խաբում ես,-այդ մարդն ուսերը թափ տվեց, խեղճին ցույց տսլով իր մեջքը և այն, ինչ դրանից ներքև է: Իսկ մեր նախնիներն այն ժամանակ շատ սիմվոլիկ էին հագնվում:

 


-Զզվեցրին այս աստվածները,-լսվում էր ամենուրեք,-գոնե՛ ֆոկուս ցույց տալ սովորեին:
Բայց գտնվեց մի տարօրինակ մարդ, ով փնտրում էր աստծուն: Նրա վրա ծիծաղում էին.
-Տե՛ս ինչքան շատ են, ընտրիր նրանցից մեկին: Թեկուզ դյուժին:
-Ոչ,-պատասխանեց հիմարը,-ես փնտրում եմ իմ աստծուն:
-Քո ինչի՞ն է,-ծիծաղում էին,-հայտնի է, որ դեռ ոչ մեկը չի օգնել մեզ: Նրանք բոլորն էլ ստախոս են: Հիմարների են փնտրում, որպեսզի անվճար խունկ ծխեն, և մի հատել խոնարհվեն:
Սակայն այնտեղ, որտեղ պահանջարկ կա, կլինի նաև առաջարկություն: Իմանալով, որ այն մեկն իրեն աստված է փնտրում, տարօրինակ մարդուն դիմեց անվրեպ մեկը: ԵՎ հարցրեց.
-Դու, իհարկե, քեզնո՞վ ես աստված փնտրում:
-Այդ ինչպե՞ս,-զարմացավ տարօրինակ մարդը:

 


-Դե դու պատկերացումներ ունես, թե ինչպիսին պետք է լինի նա,-պարզաբանեց անվրեպը:
Արտասովոր մարդը մտածեց և համաձայնվեց:
-Ես այդպես էլ հասկացա: Ամեն աստված քեզ չի համապատասխանի, պետք է քո կողմից որոշված մեկը:
(Ահա երբվանից է դա սկսել: Չէ որ յուրաքանչյուրն իր աստվածն ունի:)
Մարդը դեռ չէր հասցրել պատասխանել, երբ մի անցորդ խառնվեց խոսակցությանը.
Ա-ա...դուք այստեղ աստվածներո՞վ եք առևտուր անում: ԵՎ ինչքանո՞վ:
-Ուզում ես գնե՞լ,-իրեն չկորցրեց անվրեպը:
-Չէ հա...
-Այդ դեպքում մի խանգարիր մեզ, անցիր:
Անցորդը գնաց մի կողմ, որպեսզի լսի խոսակցությունը: Նա էլ հետո տեղեկություններ տարածեց զրույցի մասին:
-ԵՎ այսպես,-շարունակեց անվրեպը,-վերադառնանք մեր...աստվածներին: Ինչպիսի՞նն է քեզ պետք:
Տարօրինակ մարդը ծռմռվելով ասաց.
-Գիտես ինչ, մենակ եմ ես: Իսկ եթե աստծու հետ լինեմ, կարծում եմ, այդքան միայնակ չեմ զգա ինձ: Նա էլ:

 


-Ուրեմն պետք է շփվող և չվհատվող աստված,-եզրակացրեց անվրեպը:
-Դե դա եթե բախտս բերի,-ասաց տաօրինակ մարդը,-իմ, ոչ թե նրա: Ասում են, որ ես բծախնդիր եմ: Իսկ կարո՞ղ է լինել այնպիսինն, ում համար նույնպես հեշտ չէ: Նրան ես ավելի պետք եմ...
-Կգտնենք և այդպիսի մեկին,-հավատացրեց անվրեպը,-բայց դա ավելի թանկ կարժենա:
ԵՎ հարցրեց.
-Տուն կզոհաբերե՞ս նրա համար: ԵՎ իմ ուտելու՝ որպես նրան ծառայող:
Արտասովոր մարդը շփոթվեց.
-Ես ինձ եմ դժվարությամբ կերակրում...
-Ինչ է դու ինձ հիմարեցնու՞մ ես,-վրդովվեց անվրեպը,-ուրեմն քեզ աստված պետք չէ, եթե դու չես կարող ոչինչ զոհաբերել հանուն նրա:
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Անարդարություն"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան