Մի անգամ ինչ-որ մեկը հետաքրքրվում էր Ամուից.
- Ո՞վ ունի ավելի մեծ հնարավորություն հաղթելու՝ արժանիները՞, թե՞ անարժանները:
- Նրանք, ովքեր հաղթում են, նրանք էլ արժանի են հաղթանակի,- պատասխանեց իմաստունը:
- Նույնիսկ, եթե նրանք օգտագործում են անարժան միջոցնե՞ր, - ճշտեց այդ մարդը:
- Իսկ ո՞վ է նրանց անվանում անարժան, - տեղեկացավ ուսուցիչը,- հաղթողնե՞րը: Ո՞ւմ է դրանից հետո հետաքրքրում նրանց կարծիքը:
- Բայց, ախր ինչպես՞ ... – շփոթվեց մարդը, - միթե՞ հետո անարժաններից բաժին չի ընկնում պատիժ: Ախր, այդպես են ասում....
- Ասում են,- համաձայնեց Ամուն,- բայց շատ բան են ասում.... - և շարունակեց. - Դու ուզում էիր իմանալ արդյո՞ք հաղթում է բարին, այդպես չէ՞:

 


Մարդը հաստատեց դա՝ իր վրա զարմանալով, միթե՞ ուսուցչի վերջին հարցը այդ մասին չէր:
Այդժամ Ամուն ասաց.
- Հնարավոր է՝ նա չհաղթի: Եվ այստեղ ես չեմ տեսնում ոչ մի հարց: Բայց ինչի՞ համար էիր դու ուզում իմանալ դա:
Դա տեղին է միայն կողմերի ընտրության դեպքում՝ որպեսզի չգուշակել:
Նրա զրուցակիցը կախեց աչքերը, իսկ իմաստունը շունչը պահած վերջացրեց.
- Արժանի կարող են լինել ոչ թե հաղթանակը, այլ բարոյականություն ունեցող մարդիկ: Նրանք կարող են իրենց թույլ տալ ոչ ամեն ինչ՝ չցանկանալով հայտնվել անարժանների մեջ: Անարժանները նման սահմանափակումներ չունեն, իսկ դա նշանակում է՝ նրանք ունեն հաղթելու ավելի շատ շանսեր: Ամեն մեկը ինքն է որոշում, թե որն է իր համար բարին, արժանապատվությունը կամ հաղթանակը:
Ալեքսանդր Բելլից

Անրի Մատիսս "Մեծն Օդալիսկան, գծավոր վարտիքով"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան