Մումը լինելով արդեն ծեր, կյանքի կեսը թափառելով և իր իմաստունության շնորհիվ լինելով տիրակալի խորհրդատուն, հեռանալով գործերից, աղոթում էր՝ պատրաստվելով ներկայանալ Բարձրյալի առջև, բայց շփվում էր աշակերտների հետ, որոնց թույլ էր տալիս հարցնել ամենախճճված հարցերը: 
Այսպես, իրեն հարցրել են.
- Ինչո՞ւ Արարչին հաճելի չէ, որպեսզի մարդիկ կյանքի ընթացքում կարողանան կառուցեն դրախտ երկրի վրա:
- Եթե կարողանային կկառուցեին,- եղավ նրա պատասխանը:
Բայց աշակերտը շարունակեց հետաքրքրվել.
- Ստացվում է, որ մարդիկ չե՞ն կարող ավելի լավը դառնալ: Բայց չէ՞ որ ամեն բան Աստծո կամքով է: Իսկ նա ցանկանում է, որպեսզի մոլուցքը իրեն ուրախացնի՞: Այդ ինչպե՞ս:



Մումը նայեց հարցը տվողին, և ծիծաղելով հարցրեց.
- Դու ուզում ես ասես, որ Աստված ոչինչ չի կարող մեզ հետ անել և խնդրում ես նրան խորհո՞ւրդ տալ:
Աշակերտը լուռ իջեցրեց գլուխը:
Մումը շարունակեց.
- Լավ չէ՞ հենց քեզանից սկսել: Մի՛ մտածիր շատ մարդկանց մասին, հիշի՛ր քեզ: Ամեն մեկը ստիպված է իր համար պատասխան տալ: 
Ալեքսանդր Բելլից 

Ուիլյամ Բլեյք "Եվրոպա Մարգարեություն"




Միհրդատ Ռոստամի Մադաթյան