Սեանսը սկսվեց այդ անտանելի դժվար պահով, երբ ամեն անգամ պատահում է, երբ ես գալիս եմ խորհրդատվության՝ չիմանալով ինչի մասին խոսեմ, և հետևաբար լռում եմ: Կամ էլ գիտեմ, ինչի մասին եմ ուզում խոսել, բայց չգիտեմ ինչու չեմ արել դա: Կամ էլ հասկացել եմ, որ ավելի լավ կլիներ ընդհանրապես չգնայի, բայց արդեն ուշ էր: Կամ էլ Հաստլիկին նույնպես չէի ուզում ասել, և նա ինձ չէր օգնում: Կամ էլ նա ուզում էր ինձ օգնել, բայց նեղացել է… 
Դրանք լռության սեանսներն էին:
Կպչուն սեանսները:
Դժվար սեանսները:
- Երեկ ես ինչ-որ բան եմ գրել,- ասացի ես:
- Այո՞...
‹‹Կարճ ատասխան››,- մտածեցի ես:
- Այո,- պատասխանեցի ես ավելի կարճ:
- Ե՞վ...- հարցրեց նա:
‹‹Նա կրկին ինձ ՛՛հասցնում է՛՛››,- մտածեցի ես:
- Դրանք կոչվում են հարցեր, բայց ընդհանրապես էլ հարցեր չեն:
- Եվ ի՞նչ ես դու ուզում անես քո հարցերի հետ, որոնք ընդհանրապես էլ հարցրեր չեն:
- Ես կուզենայի կարդալ դրանք այստեղ, քեզ հետ միասին: Ես դրանք չեմ կարդացել այն բանից հետո, երբ գրել եմ երեկ երեկոյան: Ես գիտեմ, որ պատասխաններ չեմ գտնում, դրա համար էլ չեմ ուզում, որ դու պատասխանես: Ինձ պետք է , որ դու ուղղակի լսես: Ես ուզում եմ ասել, որ դրանք իմ հայացքներն են , այլ ոչ թե հարցեր:
- Հասկանալի է…- ասաց Հաստլիկը և պատրաստվեց լսելու:




* * *
Դժվար է, այնպես չէ՞:
Գրեթե անհնա՞ր է:
Ինչպե՞ս ապրել ոչ այնպես, ինչպես բոլորը:
Ո՞րն է իմաստը տանջանքներով ապրելու:
Կարելի՞ է ապրել ինչպես ուրիշ մարդ՝ առողջ և լուսավոր ուղեղով:
Իսկ եթե դա այդպես չէ, ինչո՞ւ եմ ես աշխատում ինձ վրա:
Ինչո՞ւ եմ ես անցնում հոգեթերապիայի կուրսեր:
Ո՞րն է հոգեթերապևտի խնդիրը: Զրկել մարդկանց հնարավորություները հասարակությունում գործելո՞ւ: Մարդիկ հավանաբար այդ մասին գիտեն, քանի որ այն իրենց տառապանք է պատճառում:
Ո՞րն է իմ դերը այդ գործընթացում:
Ստացվում է, որ ես փոխո՞ւմ եմ մի տառապանքը մյուսով, իսկ ինձ չի մնում նույնիսկ սփոփանք, որ գրեթե բոլորը այն ինձ հետ կիսում են:
Ի՞նչ է հոգեթերապիան: ‹‹Նուրբ բնույթի ›› ֆրուստրացիաների մեծ ֆաբրիկա՞:
Ինչ-որ բան նման սադիստների սեկտա՞յի՝ հնարամիտ, չտեսնված, նրբաճաշակ և տանջանքների էքսկլյուզիվ միջոցնե՞ր:
Հնարավո՞ր է և իսկապես հեշտ է ուժեղ տառապել իրական կյանքում, քան վայելել հորինված տիեզերքի անտեղյակությունը: 
Ինչպե՞ս կարելի է օգտագործել մենակության լիարժեք գիտակցումը և էկզիստենցիալ կոմպրոմիսի գալ ինքդ քեզ հետ:
Ի՞նչ օգուտ, աստծո սիրուն, ինչպիսի? օգուտ նրանից, որ դու սովորում ես չսպասել ոչինչ ոչ մեկից: Եթե շրջապատող աշխարհը՝ անհեթեթություն է, իսկ մարդիկ նրանում՝ ոչնչություն, եթե մեր կյանքի իրական իրադարձությունները՝ թախիծ են առաջացնում, կարելի՞ է բուժվել՝ սպառելով էքսպերիմենտների վրա և լողալով մարդկության մեջ:
Հնարավո՞ր է ճշմարիտ են այն կրոնները, որոնք մեզ առաջարկում են սփոփանք այն դեպքերում, երբ չի կարելի ստանալ այն այնտեղ:
Միգուցե նրանք ճի՞շտ են այն բանում, որ ողջ պատասխանատվությունը դնում են Աստծո վրա, ով զբաղում է մեր ճակատագրով, եթե մենք մեզ լավ դրսևորենք:
Հեշտ չէ՞ ավելի, որ լավ դրսևորել քեզ, քան լինել ինքդ քեզնով: Եվ միթե՞ ավելի հեշտ չէ և օգտակար խոստովանել չարու և բարու գաղափարը, որը բոլորը խոստովանում են, ինչպես միակ ճշմարիտը:
Կամ էլ միթե՞ ավելի հեշտ չէ, վարվել ինչպես բոլորը՝ ցուցադրելով լուսավոր հույսը նրանում:




Հնարավո՞ր է ճիշտ են հեքիմները, կախարդները և հրաշագործները, երբ նրանք ուզում են բուժել մեզ մեր հավատի կախարդանքի օգնությամբ:
Երևի ճիշտ են նրանք, ովքեր խաղագումար են դնում կյանքի ցանկացած իրադրությունում մարդկային բանականության անսահման հնարավորությունների վրա:
Հնարավո՞ր է, իսկապես, իմ մեջ ոչինչ գոյություն չունի, իսկ իմ կյանքը՝ դա սարսափելի երազ է ՝ իրերից, մարդկանցից և փաստերից կազմված, որ առաջացել է իմ հարուստ երևակայությունում:
Ո՞վ կհավատա, որ բոլոր տեղի ունեցածը՝ դա միակ հնարավոր քայլն է իրադարձությունների:
Իսկ եթե այդպես է, ապա հարկավո՞ր է ավել բան իմանալ դրա մասին:
Պարտավո՞ր է արդյոք մեկ ուրիշ մարդ հասկանալ ինձ:
Պարտավո՞ր է նա ընդունել ինձ:
Պարտավո՞ր է նա լսել ինձ:
Պարտավո՞ր է նա հավանել ինձ:
Պարտավո՞ր է նա ինձ չստել:
Պարտավո՞ր է նա իմ հետաքրքրությունները հաշվի առնել:
Պարտավո՞ր է նա սիրել ինձ այնպես, ինչպես ես կուզենայի:
Պարտավո՞ր է նա ինձ սիրել այնքան շատ, ինչքան ես կուզենայի:
Պարտավո՞ր է ինձ ցանկացած ուրիշ մարդ սիրի:
Պարտավո՞ր է նա հարգել ինձ:
Պարտավո՞ր է նա ընդհանարապես իմանալ իմ գոյության մասին:
Իսկ եթե ոչ ոք չգիտի իմ գոյության մասին, ինչո՞ւ ես գոյություն ունեմ:
Իսկ եթե իմ գոյությունը ոչ մի իմաստ չունի առանց այլ մարդկանց, ինչպե՞ս չզոհաբերել ինչ հնարավոր է, այո-այո, ԻՆՉՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ Է, որպեսզի այդ միտքը ինձ հասանելի լինի:
…Եվ եթե ճանապարհը ծնունդից մինչև մահ մենք անցկացնում ենք մենակության մեջ, ինչո՞ւ ենք մենք մեզ խաբում՝ ձևացնելով, որ կարող ենք գտնել մեզ ուղեկից:
Հաստլիկը հազաց:



- Ա՜յ թե գիշեր ես ունեցել երեկ…
- Այո…- ասացի ես: - Սև՜ շատ սև՜:
Իմ հոգեթերապևտը պարզեց ձեռքերը և ցույց տվեց ինձ, որպեսզի ես նստեմ իր ծնկների մոտ:
Հետո Խորխեն գրկեց ինձ ինչպես երեխայի:
Ես զգացի սերն ու ջերմությունը Հաստլիկի և այդպես նստեցի սեանսի մնացած ժամանակը լուռ, մտազբաղ…
Խորխե Բուկայից

Ուիլյամ Բլեյք "Քրիստոսը, որպես մարդու քավիչ"





Միհրդատ Ռոստոմի Մադաթյան