Եվ հանկարծ ես լսեցի զանգ:
- Դու այստե՞ղ ես,- հարցրեցին:- Արդեն ժամանակն է:
- Գալիս եմ,- մեխանիկորեն ես պատասխանեցի:
- Արդեն ուշ է, Շտապի՛ր:
Ինձ դա ձանձրացրել է:

 

 


Ես որոշեցի վերցնել մուրճը և հարվածել…..
Մի փոքր հաջողություն
և անսահման տառապանքները կվերջանան:
Հրաշալի կլիներ:
Այլևս ոչ ոք չի նայի…..
Այլևս ոչ ոք չի շտապեցնի…..
Այլևս ոչ մի բանտարկություն:
Երբևէ բոլորը կիմանան իմ արարքի մասին….
Երբևէ ինչ-որ մեկը նույն կերպ կվարվի…..
Իսկ հետո էլի ինչ-որ մեկը…..
Եվ էլի….

 

 


Եվ շատերը քաջություն կհավաքեին:
Հարկավոր է հավերժ ազատվել նրանից:
Առանձնանալ նրանցից, ինչպիսին որ նրանք կլինեն….
Եվ հանկարծ ես հասկացա, որ իմ երազանքը անիրական է:
Մեր ստրկությունը մտել է մեր կյանք…..
Մենք ստեղծել ենք մեզ կապանքներ
Եվ հիմա առանց նրանց չենք կարող ապրել:
Անհրաժեշտ է դա խոստովանել…
Մենք արդեն չենք կարող ապրել առանց ժամերի:
Խորխե Բուկայից

Յացեկ Էրկա "Ծանրաբեռնված քաղաք"

 

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան