Պարոն Խոկային Մարիա Այանակին
Գուալեգուայչի 431 Փողոց
Բուենոս-Այրես

Հարգարժան պարոն Այանակ:

Ամենից առաջ պետք է խոստովանեմ՝ դուք ինձ չեք ճանաչում: Համենայն դեպս այս բառի ընդունված իմաստով: Այսինքն, ինչպես, որ ես գիտեմ Ձեզ:
Այլ խոսքերով ասած, ինձ մոտ գրված է ձեր անունն ու հասցեն: Ինձ հայտնի է Ձեր տարիքը, ձեր նախասիրությունները, վայրերը, որտեղ դուք հանգստանում եք, ձեր մեքենայի մակնիշը: Ես գիտեմ ձեր կողակցի անունը, ձեր երեխաների անունները, և նույնիսկ ձեր շան անունը (Պոնգո, եթե չեմ սխալվում): Հիմա մի միտք եկավ իմ գլխում, որ հնարավոր է, որ այս բոլոր համընկնումները կարող են ձեզ մի փոքր անհանգստացնել:
Ինչպես բոլորը, ով պաշտոն ունի, դուք հավանաբար ունեք պարանոիդ գծեր: Ես պատկերացնում եմ, ինչպես եք դուք հարց տալիս ինքներդ ձեզ՝ «Ինչպե՞ս նա իմացավ իմ մասին այդքան բան: Որտեղի՞ց նրան այդքան ինֆորմացիա»:

 

 


Որպեսզի ազատեմ ձեզ հետագա տագնապից այս հարցի հետ կապված, շտապում եմ տեղեկացնել, որ չկա ոչ մի ինֆորմացիա այնքան գաղտնի, որ չէր կարելի ստանալ այն՝ ունենալով մի փոքր գումար և բավարար ժամանակ.... Ինձ բավականացնում է և՛ մեկը, և՛ մյուսը (երբ ինձ թվում է, որ Աստծու ամենակարողությունը ոչ թե նրա ամենազորությունից է, այլ անսահման հանգստությունից, ինչը հատուկ է անմահությանը: Եվ ահա, մենք՝ մարդիկ, հակառակը, մշտապես շտապում ենք ակամա գիտակցել սեփական մահացությունը):
Միանշանակ, լուրջ հետազոտության համար անհրաժեշտ է հանգստությանը ավելացնել մի փոքր խելամտություն և, իհարկե, հետաքրքրվածություն՝ որքան դժվար է առաջադրանքը, այնքան առավել պետք է լինի հետաքրքրվածությունը դեպի այն: (Հասկանալի է, որ առանց հետաքրքրվածության անհնար է ստիպել խելամտությանը գործել...):
Հավանաբար, խելամիտ կլիներ պատմությունը սկսել նրանից, թե ինչպես ես ձեզանով հետաքրքրվեցի:
Լրիվ հնարավոր է, որ դուք դա արդեն չեք հիշում, չէ որ շատ տարիներ են անցել: Բայց բանն այն է, որ մի անգամ (իսկ ավելի կոնկրետ հինգշաբթի 23 հուլիսի 1991 թվականի), օրվա երորդ ժամին (իսկ ավելի կոնկրետ 14.15): Դուք գնում էիք ձեր մոխրագույն ВМW- ով Ավելյանադա փողոցով, որը Ֆլորես թաղամասում է: Ողջ օրը անձրև էր գալիս, և փողոցում ինչպես միշտ ջրափոսեր էին: Հատելով Արտիգաս փողոցը՝ դուք մեծ արագությամբ թեքվեցիք ձախ՝ Գաոնա փողոցի ուղղությամբ, այնպես, որ մեքենան մի փոքր թեքվեց, դուք սիրում եք այդպես անել շրջադարձերի ժամանակ: Հենց այնտեղ՝ մի քանի մետր հեռու Ավելյանադա փողոցից, կա մի ճանապարհափոս: Դուք, իհարկե, գիտեիք դրա մասին և դրա համար էլ մի փոքր աջ վերցրեցիք (հիշում եք՞)....... Եվ իհարկե, անմիջապես ջուրը ցողեցիք ծերունու վրա, ով ուզում էր անցնել այդ պահին ճանապարհը, երբ լուսացույցը արգելեց մեքենաների երթևեկությունը Արտիգաս փողոցի: Դուք նրան թրջեցիք ոտքից գլուխ, ծնկներից մինչ գլխարկ:

 

 


Դուք դա տեսել էիք, ես վստահ եմ, որ տեսել էիք:
Եվ չգիտես, թե ինչու դուք չարգելակեցիք: Եվ ոչ միայն կանգ չառաք, (ինչը առավել կարևոր էր), այլ նաև ծամածռություններ արեցիք, ընդամենը երեք-չորս րոպե, ոչ ավել..... Արհամարհանք ու զզվանք էին արտահայտում ձեր շուրթերը՝ ձգված մի քանի միլիմետրով: Հետո դուք թեթև, շատ թեթև թոթվեցիք ուսերը և դա պարզ ցույց էր տալիս ձեր ռեակցիան պատահածի նկատմամբ:
Այդ ժամանակ ես ասեցի ձեզ՝ «Ինչ վատ մարդ է»:
Ըստ երևույթին անհրաժեշտ է պարզել ինձ վերաբերող ինչ-որ բաներ: Ես չունեմ նախապաշարմունքներ: Ես ոչինչ չունեմ շքեղ մեքենաների և նրանց տերերի դեմ: Ինձ թվում է, որ ես հասկացող և համբերատար մարդ եմ: Ահա ինչի համար մի փոքր ուշ ես մտածեցի այն մասին, որ հնարավոր է սխալվել եմ և որ ձեր վարքը ընդհանրապես էլ այդպես չէ: Կամ հնարավոր է, այդ արարքը ավելի շուտ բացառություն է, քան կանոն՝ անհաջող պահ, սխալ, վայրկենական անտակտություն……
Հույս ունեմ, դուք դա կհասկանաք: Այնպիսի մարդկանց համար, ինչպիսին ես եմ՝ մանրուքներ չխոստովանող, գոյություն ունի կամ միայն այո, կամ միայն՝ ոչ: Եվ միակ միջոցը իմանալ՝ արդյո՞ք դուք վատ եք վարվել, թե ոչ, հարցը ողջ լրջությամբ քննելն է……
Եվ ես դրանով զբաղվեցի:
Վերջին հինգ տարիները ես նվիրեցի նրան, որպեսզի ավելին իմանամ և արդյունքում կամ ընդունեմ կամ հերքեմ այդ սարսափելի առաջին տպավորությունը, որը ինձ վրա թողեց ձեր արարքը:
Եվ ահա թե ինչ դրանից դուրս եկավ, պարոն Այանակ: Հիմա հետազոտությունը ավարտված է, և այն ամենը, ինչ ես բացահայտեցի, առավել քան բավարար է հետևություն անելու համար՝ դուք դեռ ավելի ոչնչություն էիք այդ ժամանակ, քան ես կարող էի մտածել, 1991թվականին:

 

 


24 հուլիսի, հաջորդ օրը մեր առաջին հանդիպումից հետո, օրվա երկրորդ կեսին ես կանգ առա հենց այն նույն Արտիգաս և Ավելյանադա հատվող փողոցում, սպասելով ձեր գալուն: Ես վստահ էի, որ դուք ինչպես և ես, չեք փոխի ձեր ամենօրյա մարշրուտը (ինձ միշտ զարմացրել է մարդու այդ հոգնեցուցիչ մոլությունը անփոփոխ սովորույթների նկատմամբ՝ մենք միշտ գնում ենք միևնույն ճանապարհով, հագնում ենք հագուստ միայն նույն գույների, ամառն անցկացնում ենք միևնույն տեղում, նույն կերպ, ծխում ենք ծխախոտ միայն մի ապրանքանիշի և իհարկե գնում ենք միայն քաղաքի միևնույն ճանապարհներով, որպեսզի հասնենք մի սովորած տեղից մյուսը):
Դուք բացառություն չեք: Ահա թե ինչու 14.14 ձեր ВМW թեքվեց Արտիգաս փողոցից Բաոնա փողոց և շրջանցեց Արտիգաս փողոցի փոսը՝ մոտենալով մայթին աջից:
Այդ օրը չկար ո՛չ ջրափոս, ո՛չ փողոցն անցնող ծերունի: Չկային և ծամածռություններ, և ընդհանրապես ոչինչ, որ կարող էր շեղել ինձ, այնպես որ ես գրեցի ձեր մեքենայի համարները՝ В-2153412:
Հաջորդ երկուշաբթի ես որոշեցի չգնալ աշխատանքի և անցկացնել ողջ օրը հետազոտելով: Ես նստեցի իմ մեքենան, տեղակայվեցի Արտիգաս փողոցի մոտ և նորից սկսեցի սպասել ձեզ: Սովորություն դարձած ժամին մոխրագույն մակնիշը դուրս եկավ անկյունից և ես գնացի նրա ետևից՝ Խուանո Բուստո փողոցով, Վարնեսայով, Սեռանոյով, Սանտա Ֆեով, Գուռուչագայով: Պետք է խոստովանեմ,որ ինձ մի փոքր տհաճ էր տեսնել, ինչպես դուք տեղակայվեցիք ոստիկանների մեքենաների կայանատեղիում՝ Սանտա Ֆեի և Գուռուչագայի անկյունում:Մի պահ ես մտածեցի, որ դուք հնարավոր է ոստիկանության կոմիսար եք, կամ դրա նման մի բան: Բայց դուք, նույնիսկ, չմտաք ոստիկանության բաժանմունք: Դուք մոտեցաք դռանը և պահակայինը ձեզ պատիվ տվեց: Իմ մեքենայից ես տեսա, թե ինչպես դուք գնացիք քսան կամ երեսուն մետր Սանտա Ֆեով մինչև Կաննինգ փողոց և մտաք մի շինություն: Հենց այդ պահին պահակայինը սուլեց՝ ցույց տալով, որ ես հեռու գնամ:

 

 

 


Ինչո՞ւ դուք կարող եք կայանել այդ ծառայողական կանգառում, ես ստիպված էի կայանման համար տեղ փնտրել, որ հեշտ չէր գտնել այդ տարածքում:
Ասացե՛ք, որտեղի՞ց է վերցվել այդքան քանակության կասկածելի արտոնություններ, որոնցով ոմանք օրինական կամ անօրինական օգտվում են ուրիշների հաշվին:
Ինչո՞ւ ունենալով ոստիկանության կոմիսարի պաշտոն, կարելի է յուրացնել քաղաքի մի մասը՝ մեքենան կայանելու համար և փոխանակ տալ այդ իրավունքը ուրիշներին:
Չէ՞ որ դուք չեք աշխատում ոստիկանությունում: Դուք՝ ‹‹ոստիկանի ընկեր›› եք: Արդյո՞ք դա ձեզ իրավունք է տալիս օգտագործել մի քանի քառակուսի մետր քաղաքային փողոցից:
Ինչի՞ համար է ձեզ շնորհվում այդպիսի ‹‹սիրալիրություն››: Ծառայություն ծառայության դիմա՞ց: Ոչ մեծ ‹‹կոմպենսացիա՞››, ‹‹Անկարևոր›› զիջո՞ւմ ձեր կողմից:
Հայհոյում եմ ձեզ, ոստիկանությանը, քաղաքագլուխներին, և ողջ համակարգը ամբողջությամբ, ես կայանեցի և անցա երկու թաղամաս ետ Սայտա Ֆե փողոցից:
Օրվա վերջում ինձ արդեն ամեն բան հայտնի էր, որպեսզի սկսեի հետաքննությունը: Ես իմացա ձեր անունը, աշխատանքի հասցեն, մասնագիտությունը (քրեական գործերի փաստաբան) և ձեր ընդունման ժամերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ երկուսից վեցը:

 

 

 


Պետք է խոստովանեմ, այն պահից ինչ ես մտա ձեր օֆիս, ինձ մոտ դեռ մնացել էին կասկածներ: Ֆլորես թաղամասում կատարվածը, և կայանման ‹‹արտոնությունը›› ոստիկանության բաժանմունքի մոտ, դեռևս անբավարար էին….Բայց, երբ ձեր քարտուղարուհի Միրտան (շիկահեր, ուներ երկու երեխա, ապրում էր Լիկեր թաղամասում), նշանակեց ինձ հանդիպում ձեզ հետ հաջորդ երկուշաբթի ժամը երկուսին, ես հասկացա, թե որքան անհարգալից եք դուք վերաբերվում շրջապատին: Քանի որ քարտուղարուհին կատարում է ձեր կարգադրությունները, բայց և՛ ինձ, և՛ ձեզ հայտնի է, որ ժամը երկուսին դուք ոչ մի կերպ չեք կարող ինձ ընդունել, քանի որ ժամը երեք քառորդին դուք դեռևս շրջվում եք Արտիգաս փողոց Ֆլորես թաղամասում:
Ի՞նչ պետք է անի մարդը ըստ ձեզ, ում նշանակել են ընդունում ժամը երկուսին, եթե դուք գալիս եք 14.00 և14.45 միջև: Ձեզ չի՞ հետաքրքրում նրա խնդիրները օրենքի հետ, նրա անհանգստությունները և տագնապը: Դուք գործ չունեք նրա հետ, ճի՞շտ է: Դուք նրան չգիտեք և բացարձակ դա ձեզ չի անհանգստացնում……Թող սպասի: Թող ևս մեկն էլ սպասի:
Պետք է խոստովանեմ՝ ինձ մոտ երբեք քրեական օրենքի մասնագետները հիացմունք չեն առաջացրել: Ես միշտ մտածել եմ, որ մարդիկ ընտրում են այս կամ այն մասնագիտությունը՝ ելնելով բնավորության որոշակի գծերից: Չի կարող պատահականություն լինել այն, որ բոլոր բժիշկները հիպոխոնդրիկներ են, գրեթե բոլոր տնտեսագետները խաբեբաներ են և գոյություն չունեն վստահելի փաստաբաններ: Իմ հետազոտության շատ ամիսների ընթացքում ես ուսումնասիրեցի հոգեբանությունը: Դա փորձ էր վերջապես հասկանալու ձեզ և ձեր գործունեությունը: Իմ գլխում չէր տեղավորվում, որ արդարադատությունից տեղեկացված մարդը, կարող է ունենալ այդպիսի անընդունելի պատկերացում բարոյականության և արդարության մասին: Այդ ժամանակ ես սովորեցի վերջապես այն, ինչ անվանվում է ‹‹ռեակտիվ ուսուցում›› (որևէ մեխանիզմ, որի օգնությամբ, մարդը փորձում է փոխել արարքի նշանը, որը տանում է դեպի նախատումը….)

 

 


Հոգեբանությունը պետք է լինի առավել հանդուրժողական ձեր նկատմամբ, քան իմ: Խոսելով մասնագիտական լեզվով, դուք սուբլիմացնում եք ձեր պոռթկումները ձեր մասնագիտության վրա, և այդպիսի բացատրությունը հնչում է նույնիսկ ազնվորեն: Ոչ, ոչ մի ռեակտիվ մեխանիզմ չի արդարացնում, օրինակ, այն, ինչին դուք հասել եք, որպեսզի ձեր հաճախորդ Ֆուենտես Օրբիդեն ազատված լինի՝ մեղադրելով իր ողջ ընկերակիցներին և հարազատներին: Դուք գիտեք, որ նա մեղավոր չէ: Դու գիտեիք, որ ձեր ներկայացումը և պաշտպանվածության ծրագրավորումը բերում են նրան, որ բանտը ձեր հաճախորդի համար դառնում է իր զոհաբերության համար մի վայր: Դուք միանշանակ այդպես կվարվեիք: Դուք ներկայանում եք ոչ արդարադատության պաշտպանությամբ: Եվ նույնիսկ ձեր հաճախորդի չպաշտպանությամբ:
Դուք պաշտպանում եք ձեր գրպանը, ձեր համբավը, ձեր անձնական հետաքրքրությունները: Երկու շաբաթ անց դժբախտ կազմակերպության ձերբակալումից հետո, ձեր հաճախորդի գործի մասին ձեզ ինչ-որ մեկը հիշեցրեց դատարանի կուլուարներում: Դա, կարծես թե, կշտամբանքն էր այն բանի, որ դուք նրան «ուղարկեցիք ճաղերի ետև», դուք հիշո՞ւմ եք ձեր պատասխանը: Ձեր բառերը մնացել են իմ հիշողության մեջ, կարծես թե, ես այնտեղ էի ու լսել եմ դրանք: Դուք ասացիք՝ «Ինչ արած, եթե նա չի կարող վճարել լավ փաստաբանի համար, սատանան տանի»: Ոչ մի ռեակտիվ փաստարկներ այստեղ չեն օգնի: Եվ խոսակցությունները սուբլիմացիայի մասին, չենք կարող արդարացնել ստորությունը: Մնում է մեղադրել ձեր մոլությունը նողկանքի արժեքների սանդղակո՞ւմ, որը դուք օգտագործում եք այլ մարդկանց հետ հարաբերություններում: Կամ բացատրե՞լ՝ ինչպես «չճանաչել աղքատությունը»: Ձեր վա՞րքը Ալեվար փողոցի ռեստորանում այդ սեպտեմբերյան կեսօրին:

 


Թույլ տվեք ձեզ հիշեցնել՝ ինչպես է դա եղել....
Դա պատահել է մոտ երկու տարի դրանից առաջ: Դուք ճաշում էիք Մարիա-Ելենայի հետ՝ ձեր սիրուհու, Ալեվար փողոցի ռեստորանում: Այնպես որ, պետք է որ գործը եղած լինի երեքշաբթի (Ինձ քիչ ժամանակ էր հարկավոր, որպեսզի իմանայի , որ երեքշաբթիներին դուք սովորաբար անցկացնում եք ձեր սիրուհու հետ): Ես նայեցի ձեզ՝ նստելով ոչ հեռու մի սեղանին, ինչպես երբեք չէի արել: Նույն օրը սրահ մտավ մոտ տաս տարեկան մի տղա և սկսեց առաջարկել վարդեր գնել՝ մոտենալով սեղաններին: Նա ոչ ոքի չէր խանգարում՝ ոչ մատուցողներին, ոչ Մարիա-Էլենային, ոչ ինձ.... Եվ հանկարծ դուք բղավեցիք՝ «Մատուցո՛ղ»: Եվ մատուցողը ով ձեզ միշտ սպասարկում է (համ վախենում է, համ ատում), արագ մոտեցավ, և դուք ստիպեցիք նրան դուրս գցել երեխային փողոց՝ վզակոթին տալով:
Հոգեբանության մեջ, հնարավոր է, կան շատ բացատրություններ նմանատիպ արարքների համար, բայց ինձ մոտ ձեզ համար կա միայն մեկը: Դուք ստոր եք, պարո՛ն:

 

 


Դուք կարող եք մտածել՝ «Իսկ նրա ի՞նչ գործն է» : Բայց դա իմ գործն է: Եվ մի բան էլ ավելին.....
Իմ գործն է, որովհետև ես այն նույն ծերուկն եմ, ում վրա դուք ջրափոսի ջուրը շիթեցիք Արտիգաս և Ռաոնա փողոցի անկյունում, սրանից հինգ տարի առաջ: Ես գործ ունեմ, որովհետև ես նա եմ, ով ստիպված էր ամեն օր երկու թաղամաս քայլել, որովհետև չկար ոչ մի հնարավորություն կայանել Գուռուչագայում և Սանտա Ֆեում: Ես գործ ունեմ, քանի որ ես ձեր կինն եմ, բժի՛շկ, ով ուզում էր գոնե մի անգամ ձեզ հետ միասին ճաշեր, և որովհետև ես ինչ որ տեղ ձեր սիրուհին եմ նաև, ով, հնարավոր է, ընդհանրապես էլ չէր ուզում ձեզ հետ ճաշել ինչ-որ մի երեքշաբթիներից մեկում: Դա իմ գործն է, քանի որ ես՝ անմեղ զոհ եմ, ով վճարեց ազատազրկմամբ, այն բանի համար, ինչ չէր գործել: Ես գործ ունեմ, քանի որ շատ առումով այն երեխան եմ, ով փորձում էր վարդեր վաճառել Ալեվառ փողոցի ռեստորանում....

 

 


Հոգեբաններից ես շատ բան եմ իմացել մտածողության մեխանիզմների մասին: Այնպես որ ես պետք է խոստովանեմ, չնայած որ ինձ հենց այդ էլ վշտացնում է՝ վերջիվերջո, ես նույնպես այնքան ստոր եմ, ինչպես դուք: Ես այնքան կաշառակեր, նույնքան ինքնահավան, ագրեսիվ, էգոիստ, շահամոլ, պարծենկոտ, քմահաճ և չնչին եմ, ինչպես և դուք: Վերջին տարիներին ես սկսել եմ երբևէ մտածել, որ դուք՝ ընդամենը իմ մի մասն եք, սարսափելի մասը, որն ապրում է անկախ կյանքով և ամեն օր հայտնվելով հանում է այն վատը, որ կա իմ մեջ:
Երկար մտածելով «ինկարնացիայի», «նույնականացման» և «անձի երկվության մասին», ես եկա այն եզրակացության, որ դուք ոչ միայն կյանքի իրավունք չունեք, այլև ավելի քան, դուք պետք է մահանաք.....
Այո՛, մահանաք:
Բայց ինչպե՞ս:
Ո՞վ գիտի.....
Ո՞ր միջոցը կլինի ավելի համապատասխան՝ դժբախտ պատահա՞ր թե ինֆարկտ, Ինքնասպանությո՞ւն:

 


Ամենաազնիվ հնարը, իհարկե, սպանությունը կլիներ: Այսինքն, որ ինչ-որ մեկը վերջապես որոշեր սպանել ձեր դեմքին այն, որ հայտնվում է մեզանից յուրաքանչյուրի մոտ:
Դուք ըմբռնո՞ւմ եք իմ նամակի էությունը:
Ես ձեզ չեմ գրում նրա համար,որ դուք զղջաք....
Ես գրում եմ, որպեսզի հաղորդեմ ձեզ (ինչքանով որ մտածում եմ այն ձեզ վերաբերում է)՝ ես որոշում եմ կայացրել ձեզ սպանել:
Իհարկե, ես դրանում չեմ կասկածում, դուք կմտածեք նախազգուշական քայլեր՝ զենք, թիկնապահներ, ազդարարման համակարգ, պահակ տանը, վերահսկում ձեր բոլոր ծառայողներին և այլն......... Բայց ինչքա՞ն երկար կարող է այն շարունակվել՞: Ինձ անհրաժեշտ եղավ հինգ տարի ինֆորմացիայի հավաքման համար, որպեսզի դուրս բերեմ ձեզ համար արդար դատավճիռ: Ես կարող եմ սպասել հինգ, տաս կամ քսան տարի այն իրագործելու համար... Երբևէ թիկնապահները արդեն այդքան էլ զգոն չեն լինի, նախազգուշական քայլերը կմոռացվեն և մանրուքներին կդադարեցվի ուշադրություն դարձվել...... Եվ հենց այդ պահին, պարոն Այանյակ, ես ձեզ կսպասեմ:
Հնարավոր է, ինչ-որ մեկը կասկածի (հնարավոր է դուք էլ այդ թվում) այս սպանության մասին նախազգուշացման լրջությանը.... Գոյություն ունե՞մ արդյոք ես իրականության մեջ...
Ինչպե՞ս իմանալ, հնարավոր է դա խոսում է ձեր զղջման ձայնը: Ինչ-որ մի հոգեբան կհարցներ, ինքներդ չե՞ք արդյոք գրել այդ նամակը, որպեսզի կշտամբես քեզ այդքան ցածր քայլեր անելու համար:
Ես դրա հետ համաձայն չեմ, ես կարծում եմ, որ դուք առհասարակ ընդունակ չեք մեղքի զգացման:

 


Ես ձեզ համարում եմ անբարոյական այս բառի ուղիղ իմաստով:
Չնայած այս ենթադրությունը ինչ-որ բան ասում է և անհանգստություն առաջացնում: Ոստիկանությունը կարող է ցույց տալ, որ այս նամակը տպվել է ձեր սեփական տպող մեքենայով, որը դրված է գրասեղանի վրա՝ ձեր տանը՝ Ֆլորես թաղամասում: Թուղթը նույնպես, որ դուք օգտագործում եք, վերցված է ձեր գրասեղանից: Եթե ընդունել ժամանակը, թե որքան ժամանակ է զբաղեցրել այս նամակը գրելը, կարելի է եզրակացություն անել, որ միակը, ով կարող է գրել այն, առանց կասկած առաջացնելու, դա.... հենց դուք եք:

 

 

 


Այդ մեծ հանելուկը իմ սրտով է՝ այն վերջ կդնի մեր դետեկտիվի հատկանիշներով պատմությանը, իսկ ես նրանց սիրում եմ: Եվ դեռևս կպահեմ գաղտնիքը, թե ինչպես այս ամենը ինձ մոտ ստացվեց, որպեսզի նորից ձեզ գրեմ, եթե անհրաժեշտություն լինի տեղեկացնել ձեզ ինչ-որ նոր բան:
Իսկ առայժմ ես հաջողություն եմ ասում ձեզ, բայց մինչ այդ ուզում եմ մի բանի մասին խնդրել:
Պահպանե՛ք Ձեզ պարոն Այանյակ, պահպանեք Ձեզ: Ես չէի ուզենա, որ ձեր կողմից հիմար անզգուշությունը կամ դժբախտ պատահարը փչացնեն իմ ողջ աշխատանքը:
Խ. Մ. Ա.
Խորխե Բուկայից

Յացեկ Էրկա "Տորնադոների ծառուղին"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան