Մի անգամ որոնողը անհանգստացավ և մտածեց, որ հարկավոր է այցելել Կամիր քաղաք: Եվ սկսեց պատրաստվել ճամփորդության: Նա սովորել էր տալ առավել մեծ նշանակություն այն զգացմուքներին, որոնք գալիս էին հոգու անհայտ խորությունից: Հենց դրա համար էլ նա թողեց իր բոլոր գործերը և ճանապարհ ընկավ:
Երկու օր անց, փոշոտ ճանապարհներին, նա արդեն կարողացավ հեռվում տեսնել Կամիրի ուրվագիծը:
Քաղաք ուղղված արահետի աջ մասում վեհաբար երևում էր ինչ-որ կանաչ կղզի, որը շեղեց իր ուշադրությունը: Մոտենալով նա նկատեց, որ այն թումբ է՝ բազմաթիվ սքանչելի ծառերով, թռչուններով, ծաղիկներով, շրջապատած էր ոչ մեծ ցանկապատով:

 

 


Նա ժամանակավորապես մոռացավ քաղաքի մասին, այն մասին, թե որտե՞ղ և ինչո՞ւ է եկել և հանձնվեց գայթակղությանն ու մի փոքր հանգստացավ այդ վայրում: Որոնողը ներս մտավ և սկսեց անշտապ քայլել սպիտակ քարերի միջով, որոնք կարծես թե պատահական կարգով դասավորված էին ծառերի միջև:
Նա հայտնաբերեց այսպիսի գրառում քարերից մեկի վրա. «Աբդուլ Տարեգ, ապրել է 8 տարի, 6 ամիս, 2 շաբաթ և 3 օր»:
Նա հասկացավ, որ դա ուղղակի քար չէր, այլ գերեզմանաքար: Նա խղճահարություն զգաց այն մտքից, որ երեխան այդքան քիչ է ապրել:

 

 


Զննելով իր շուրջը ՝ որոնողը տեսավ, որ հարևան սալաքարին նույնպես գրառում կա: Նա մոտեցավ, որպեսզի կարդա այն: Գրառումը հայտնում էր. « Յամիր Կալիբ, ապրել է 5 տարի, 8 ամիս և 3 շաբաթ»:
Որոնողը ապշահար էր: Այդ հրաշալի վայրը գերեզմանոց էր, իսկ ամեն մի քարը՝ շիրիմ:
Մեկը մյուսի ետևից նա կարդաց գրառումները: Նրանք բոլորը համապատասխանում էին՝ անունը և մանրակրկիտ հաշված կյանքի ժամանակը: Բայց ամենասարսափելին այն պարզվեց, որ այն մարդը, ով ամենաերկարն էր ապրել բոլորից, մի փոքր էր մեծ 11 տարեկանից: Ազդվելով այդ բացահայտմամբ՝ նա նստեց և լաց եղավ:

 

 


Իրեն մոտեցավ գերեզմաններին նայող մեկը: Նկատելով, որ որոնողը լաց է լինում, նա հարցրեց, արդյո՞ք նա լաց է լինում ինչ-որ հարազատի համար:
- Ո՛չ, ո՛չ հարազատի,- պատասխանեց որոնողը:- Ի՞նչ է այստեղ կատարվում: Ի՞նչ է պատահել այս քաղաքում: Ինչո՞ւ են այսքան երեխաներ թաղված այս վայրում: Ի՞նչ անեծք կա այս մարդկանց վրա:
Ծերուկը ժպտաց և ասաց.

 


- Հանգստացե՛ք: Ոչ մի անեծք էլ չկա: Մենք հնագույն ավանդույթ ունենք: Երբ երիտասարդի մոտ լրանում է 15 տարին, ծնողները նրան տալիս են մի գրքույկ: Այնպիսին, ինչպիսին ես ունեմ: Այն կրում են վզին: Այդ պահից սկսած՝ ամեն անգամ ապրելով ինչ-որ հաճելի մի բան, բացում ես գրքիկը և գրում ես այնտեղ՝ ձախից՝ որ հաճույք ես ստացել, աջից՝ որքան է ձգվել այդ ակնթարթը: Եվ մենք այդպես գրքիկում նշում ենք ամեն ապրած ուրախության պահը: Երբ ինչ-որ մեկը մահանում է, հարկավոր է բացել գրքիկը և կազմել հաճույքի ժամանակը, որպեսզի գրառենք այն շիրիմի վրա: Որովհետև միայն դա է մեզ համար իրական ապրած կյանքը:
Խորխե Բուկայից

Յացեկ Էրկա "Ընդհատված պիկնիկ"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան