Տեկլա գետը գտնվում էր անապատում: Նա փոքրիկ էր, բայց նրա ափերի շուրջը կյանքը ծաղկում էր՝ ծաղիկները բացվում էին, խոտերը խշխշում էին, թռչունները երգում էին, ուռենիները իջեցրել էին իրենց երկար ճյուղերը և շոյում էին նրան: Գետը ուրախանում էր իր շուրջը եղած կյանքով և նրան թվում էր՝ թե ամենուր, ամեն բան այդքան հրաշալի է:

 

 

Մի անգամ գիշերը օձը սողալով մոտեցավ իրեն և շշնջաց.
- Դու այստեղ ուրախանում ես, իսկ քո ափերից մի փոքր այն կողմ ամեն բան մեռնում է տապից...
Եթե օձը բարի և իմաստուն լիներ, նա գետին կասեր. « Որքա՜ն լավն ես դու, որ չես ափսոսում քո ջուրը և փրկում ես կործանումից գոնե ծաղիկների, խոտերի և ծառերի կեսը՝ այս տապից այրված անապատում»: Բայց նա այդպիսին չէր, չար էր և նախանձ: Գետը տխրեց.
- Ինչպե՞ս ես օգնեմ անապատին:
- Հարցրո՛ւ մարդուց.... – պատասխանեց օձը:

 

 


Առավոտյան մարդը լսեց գետակին:
- Լավ,- ասաց նա,- ես գիտեմ՝ ինչ անել...
Եթե մարդը իմաստուն և հոգատար լիներ, նա գետակին կասեր. « Դու անում ես այն, ինչ կարողանում ես»: Բայց նա այդպիսին չէր, այլ անհոգի էր և անտարբեր:
Մարդը վերցրեց քլունգը՝ առանց երկար մտածելու ճեղքեց գետի ափերից տարբեր քանակությամբ առուներ՝ դեպի անապատ: Նրանցով գետի ջուրը հասնում էր ավազին, իսկ այն ափերին, որտեղ արդեն չէր կարողանում հոսել, ամեն բան ցամաքեց:

 

 


Ավելի տխրեց գետը: Մի օր նրա մոտ թռավ դրախտային թռչունը:
Գետը պատմեց իր տխրության մասին նրան: Դրախտային թռչունը ասաց.
- Դու նրա համար չես ծնվել, որ ողջ անապատը ոռոգես: Դա քո ուժերից վեր է: Վերադարձի՛ր քո գետահունը և կյանք տո՛ւր քո ափերին:
- Բայց ինձ անհանգստացնում է անապատը...

 


- Դու ուրախացի՛ր քո ափերի կյանքով, բայց մտածի՛ր այրված անապատի մասին: Ուրախությունը կավելացնի քո ուժերը, իսկ քո թախիծը կձգվի մինչև մարդկային հայացքներ և բնակչությունը, տեսնելով քո ափերի կյանքը, կհասկանա՝ ինչպես պետք է կենդանացնի ողջ անապատը: Ահա, սա է քո դերը...
Գետը կրկին հոսեց իր հունը և իր հետ տարավ ուրախություն, որ կյանք է տալիս իր ափերին, և թախիծ, որ չի կարողանում կենդանացնել աղջ անապատը:
Շալվա Ամոնաշվիլիից

Յացեկ Էրկա "Երեկոն գետի վրա"

 

Օրվա առակը՝ Կյանք տուր քո ափերին - 25 հոկտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան