Աստված կանչեց հրեշտակներին, ովքեր վերադարձել էին Երկինք՝ Երկրի վրա որպես ուսուցիչ ծառայելուց հետո:
- Ցո՛ւյց տվեք, ինչո՞վ եք վերադարձել:
Առաջին հրեշտակը Աստծու ոտքերի տակ դրեց շքանշաններ, մեդալներ, դիպլոմներ և ասաց.
- Ես հռչակավոր եմ:

 


Աստված նայեց ապացույցներին իր ոտքի տակ դրված և մոխրացրեց դրանք: Աստված ասաց նրան.
- Դու հռչակվեցիր աշխարհով մեկ, բայց ոչ տղայի հոգում, ով դժբախտության մեջ էր ընկել և քո անհապաղ օգնության կարիքն ուներ: Դու շտապելով միայն պարգևներ ստանալ, չշտապեցիր նրա համար դառնալ ապավեն, և նա մահացավ: Հիմա գնա՛ և ճաշակի՛ր աշակերտին լքած ուսուցչի դժբախտությունը:
Եվ նա իր աշակերտին դժբախտության մեջ գցեց. տվեց նրան միայն պարգևներով և պատիվներով կուրացած մի ուսուցիչ:

 

 


Տիրոջ ոտքերի տակ հաջորդ հրեշտակը դրեց մի կույտ ծրագրեր, դասագրքեր, մեթոդական հնարքներ, գիտական աշխատանքների երկար մի ցանկ և ասաց.
- Հասարակ ուսուցչից ես աճեցի մինչև պրոֆեսոր:
Աստված նայեց իր ոտքի տակի այդ ողջ գիտությունը և մոխրացրեց այն: Եվ ասաց նրան.
- Ինքնությունը և ճշմարտությունը մթագնելու համար չէ, որ ես քեզ որպես ուսուցիչ ուղղարկեցի, այլ տաղանդավոր աղջկա մասին հոգ տանելու համար: Մի ճակատագիր, որ կորավ քո գիտության պատճառով: Գնա՛ և քաղի՛ր տաղանդի սպանության տառապանքը:
Եվ շնորհեց նրան տաղանդով, ուսուցչից վերածեց աշակերտի՝ ով ոգևորված էր անիմաստ մանկավարժություն ստեղծելով:

 

 


Երրորդ հրեշտակը Աստծո մոտ մատների վրա հաշվեց նախկին աշակերտների անունները՝ հասարակության մեջ հայտնի մարդիկ դարձած՝ գիտնականներ, բանաստեղծներ, նկարիչներ, սպորտսմեններ, բիզնեսմեններ, նախագահներ,- և նրա ոտքերի տակ դրեց նրանց հպարտությունը: Աստված նայեց նրա հպարտությանը և ոչնչացրեց այն: Ու ասաց նրան.
- Հպարտության համար չեմ ես քեզ ուղղարկել: Ինչո՞ւ չես հպարտանում տղայով, ում դու վռնդեցիր դպրոցից, որպես անառաջադեմ աշակերտ և ուղղարկեցիր ծառայության՝թշվառ և թափառական: Գնա՛ և ապրի՛ր բարձիթողի երեխայի ողբերգությունը:

 


Եվ վերածեց նրան դեռահասի՝ հենց նոր դպրոցից շպրտված:
Աստծո առաջ կանգնեց չորրորդ հրեշտակը, նետվեց նրա ոտքերի տակ և աղոթեց.
- Տեր Աստված, մի՛ սպասիր ինձանից պարգևներ, ես դատարկաձեռն եմ: Ճակատագիրը Աստծո կողմից ինձ ուղղարկել է մոռացված մի դպրոց, և ես տվեցի իմ աշակերտներին ողջ լույսը, որ կար իմ մեջ քեզանից: Եվ շտապում եմ քեզ մոտ աղաչանքով՝ տո՛ւր ինձ ավելի շատ լույս և ետ ուղարկի՛ր, աշակերտները սպասում են ինձ, իսկ առանց նրանց ես չեմ պատկերացնում իմ հրեշտակային կյանքը:
Այդժամ Աստված ասաց.
- Տրված լույսը կբազմապատկվի քո մեջ:
Եվ նրան վերածեց Մեծ Հոգու Աստծո և ուղղարկեց Աստծուց մոռացված դպրոց:
Շալվա Ամոնաշվիլիից

Յացեկ Էրկա "Գարնանային լաբիրինթոս"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան