ԼԵՎՈՆ ՅԱՐՃԱՆՅԱՆ
Հայե՛ր, գիտե՞ք որ 1915-1916 թթ․ Դերսիմում կատաղի կռիվներ են տեղի ունեցել օսմանյան զինուժի եւ հայ-քրդական զինված խմբերի միջեւ։ Քրդերին միավորել եւ թուրքերի դեմ կատաղի պայքարի էր հանել Ատոմ Յարճանյանի (Սիամանթո) զարմիկը՝ Լեւոն Յարճանյանը։
Լեւոնին հարյուրավոր ակնեցիների հետ թրքական բանակ են զորակոչում, այնուհետ հայտնվում է բանտում։ Նրան, իր բախտակից հայ զինվորների հետ, բանտից տեղափոխում են քաղաքից դուրս, որպեսզի նախապես որոշված վայրում խոշտանգեն, սակայն Լեւոնին հաջողվում է նետվել Եփրատն ու փրկվել։ Զափթիեները կատաղությունը թափում են ընկերների վրա․ տեղում բոլորին թրատում են, իսկ մարմինները նետում գետը։
Լեւոնը գաղտագողի վերադառնում է Ակն, գտնում թաքցրած զենքը, ապա Դերսիմում իր շուրջը համախմբում տասնյակ հայերի ու քրդերի եւ սկսում ահաբեկել թե՛ թրքական բանակի ստորաբաժանումներին, թե՛ ոստիկանական ուժերին, թե՛ շրջանի թուրք բնակչությանը։ Տասնյակ թրքական գյուղեր այրվում են․․․ Դրանց բնակչությունն ակտիվ մասնակցություն էր ունեցել խաղաղ հայ բնակչության ոչնչացմանը։ Հայորդու դեմ ելած կանոնավոր զորքերը կամ ջախջախվում են, կամ էլ ստիպված ներքաշվում պարտիզանական պայքարի մեջ ու ջլատվում։
Լեւոնն անողոք էր թշնամու նկատմամբ։ Թուրքերը սարսափահար փախչում էին Դերսիմի, Ակնի ու Խարբերդի այն բնակավայրերից, ուր թեկուզ մեկ անգամ հայտնվում էին նրա գլխավորած հայ-քրդական վրիժառու խմբերը։
1916-ի գարնանը Լեւոնին հաջողվում է անցնել ռազմաճակատի գիծը, հասնել հայ կամավորներին եւ իր հետ Երզնկա տեղափոխել հարյուրավոր հայերի։ Նրա բարեկամ քրդերը հետագայում էլ ջարդերից մազապուրծ հայերին խումբ-խումբ ուղարկում էին Երզնկա, Դերջան, Էրզրում։
Դերսիմի արքան նախ Երզնկայում միանում է Սեբաստացի Մուրադի խմբին, ապա կռվում Անդրանիկի հրամանատարության ներքո․․․
Հայե՛ր, գիտե՞ք, որ