ԷՐԳՐԻ ԳՈՒՅՆԵՐԸ
Վասպուրական, Արտամետ
Արտամետը տարբեր աղբյուրներում հիշատակվում է նաև Արտամեդ, Արտեմիդա, Ավան, իսկ բերդը՝ Զարդ: Ոմանք գտնում են, որ անունը կապ ունի Անահիտ աստվածուհու հունարեն անվանաձեւի՝ Արտեմիդայի հետ: Թովմա Արծրունին գրում է, թե Արտամետ նշանակում է «Արտաշեսի մուտք» կամ «Արտավանի մուտք»:

 


Արտամետը, որը ներկայումս քրդաբնակ քաղաք է, գտնվում է Վանա լճի հարավարեւելյան ափին, Վան քաղաքից մոտ 13 կմ հարավ-արևմուտք:
Բնակավայրն ամբողջությամբ թաղված է պտղատու այգիների, հատկապես խնձորենիների ու ընկուզենիների մեջ: Արտամետի խնձորը հայտնի էր Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:
Քաղաքի հարավային մասով անցնող Շամիրամի առվի /Մենուայի ջրանցք/ պատերի վրա պահպանվել են Արարատյան թագավորության շրջանի սեպագիր արձանագրություններ։

 


Դրանցից ամենաընդարձակը բաղկացած է 14 տողից: Շամիրամի առվի ափերին, դեմ դիմաց կանգնած են սեպագիր արձանագրություններով երկու սրբատաշ մեծ քարեր: Դրանք բոլորն էլ վերաբերում են Ք.ա. 9-8-րդ դարերին՝ Մենուա թագավորի ժամանակներին։

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ