ՏԻԳՐԱՆ Ե
Տիգրան Ե-ն Հրեաստանի թագավոր Հերովդես Ա-ի որդի Ալեքսանդրի եւ Կապադովկիայի Արքեղայոս թագավորի դուստր Գլափյուրայի որդին էր։ Նրան Հայոց արքա է հռչակել Օգոստոս կայսրը՝ ապստամբության ժամանակ սպանված հռոմեական դրածո Մար Արտավազդ Դ-ի /4-6 թթ./ փոխարեն։ Սակայն հայերն ապստամբել են եւ կրկին գահ բարձրացրել Արտաշեսյան վերջին թագուհուն՝ Էրատոյին։
Գահազրկված Տիգրան Ե-ն փախել է Հռոմ, որտեղ էլ 36 թ. գլխատվել է Տիբերիոս կայսեր հրամանով։ Տիգրան Ե-ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին նա պատկերված է հայկական ավանդական թագով:
Հայե՛ր, գիտե՞ք, որ