ԱՌԱՋԻՆԸ՝ 1858-ԻՆ
1858-ին, Մոսկվայում, ցավոք մինչ օրս մեզ անհայտ մի ֆրանսիացի նկարիչ, ով քաջատեղյակ է եղել հայոց պատմությանն ու մշակույթին, մոսկվաբնակ երկու ուսանողների՝ Մարտիրոս Սիմոնյանի ու Նիկողայոս Ալադարյանի դեմքերի համադրությամբ, հռոմեական տարազով, սաղավարտով ու խաչով, ստեղծել է Վարդան Մամիկոնյանի դիմանկարը։
Ուսանողները լուսանկարը բազմացրել եւ բաժանել են մոսկվաբնակ հայությանը։ Կարճ ժամանակ անց, աշխարհի տարբեր անկյուններում՝ ուր հայեր էին հանգրվանել, տարածվում են Վարդան Մամիկոնյանի նկարներն ու լուսանկարները։