«ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ» շարքից'
Մեզ հայտնի առաջին հայ գիտնականը. ՏԻՐԱՆ ՀԱՅԿԱԶՆ
Հայե՛ր, գիտե՞ք որ մեզ հայտնի առաջին հայ գիտնականը եղել է քերական ու հռետոր Տիրան Հայկազնը (Տիրանիոն)։ Նա ապրել ու ստեղծագործել է աշխարհահռչակ հայ հռետոր Պարույր Հայկազնից (Պրոերեսիոս) շուրջ 400 տարի առաջ։
Տիրանը ծնվել է Ք.ա. 1-ին դարում՝ Փոքր Ասիայի Ամիսոս (ներկայումս՝ Սամսուն) քաղաքում։ Նրան անվանում էին «այր բազմահմուտ եւ իմաստուն»։
Պլուտարքոսը հայտնում է, որ հայ-հռոմեական պատերազմի (Ք․ա․ 69-66 թթ․) ժամանակ Լուկուլլոսը Տիրանին գերեվարել է Հռոմ, ուր հայորդին աշակերտել է համաշխարհային հռչակ ունեցող քերական Դիոնիսիոս Թրակացուն եւ այնքան խորը մասնագիտացել անտիկ լեզուների մեջ, որ դարձել է Հին աշխարհի լավագույն լեզվաբաններից մեկը։ Տիրան Հայկազնը հռչակվել է նաեւ հռետորական արվեստի բնագավառում դրսեւորած խորիմացությամբ։
Հայ գիտնականը տիրապետել է տասնյակ լեզուների։ Տիրանն ու Պոնտոսի արքա Միհրդատ Զ Եվպատորը հանդիսացել են Հին աշխարհի ամենանշանավոր բազմալեզվախոսները։
Տիրանի գործունեության մասին գրել են նաեւ Ստրաբոնն ու հռեմեական պատմիչ Սվիդասը։ Նրանք վկայում են, որ գիտնականը Հռոմում ստեղծել է մեծ գրադարան (մոտ 30 հզ հատոր գիրք), Կիկերոնի խնդրանքով կարգավորել նրա անձնական գրադարանը եւ վերջինիս բնակարանում բացել դպրոց, ուր դասավանդել է քերականություն ու ճարտասանություն։
Հայտնի է, որ Տիրանի դասախոսություններն ունկնդրել է հույն պատմիչ ու աշխարհագետ Ստրաբոնը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
Տեսարան հին հռոմեական դպրոցից