ՏՈՐՄԱԿ
Տորմակ եկեղեցին (V-VI դդ.) գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղից մոտ երկու կմ հարավ, Տորմակադուռ (Որմակադուռ) ավերակ գյուղատեղիում: Եկեղեցին կիսավեր է. քանդված են ծածկը, հյուսիսային պատի միջին հատվածը, ավագ խորանը, թափված է երեսպատման քարերի մեծ մասը։ Հնում այն պարսպապատված է եղել: Պահպանվել է պարիսպների մի մասը: Ցավոք, շատ քիչ բան է հայտնի այս հնագույն բնակավայրի ու աղոթատեղի մասին: Ցավալի է, որ այն մատնված է անտերության ու մոռացումի: 1500 տարվա վաղեմության տաճարը գտնվում է Գյուլագարակից Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի տանող ճանապարհի աջ կողմում: Շատերն են շտապում այգի եւ չիմանալով Տորմակի գոյության մասին՝ եկեղեցու կողքով անցնում են լուռ ու անտարբեր: Այսուհետ ուշադիր կլինեք:

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ