ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Մենք շատ ենք սիրում նույնիսկ մեր փոքրիկ հաղթանակները ուռճացնել, իսկ պարտություններին անդրադառնում ենք հպանցիկ, ամեն գնով փորձում դրանք հիմնավորել թշնամու նենգությամբ, նրա մեծաթիվ ուժերով, մեզ օգնության չեկած դաշնակիցներով կամ վերջիններիս մեկ այլ դավաճանությամբ:

 

Մինչդեռ պատմության քառուղիներում ունեցած բազում ձախողումները հարկավոր է անշտապ ու հանգամանալից ուսումնասիրել, փորձել վեր հանել այն իրական օբեկտիվ ու սուբեկտիվ պատճառները, որոնց արդյունքում նաեւ բազում սեւ էջեր ԵՆՔ զետեղել մեր պատմության էջերում: Դրանց մասին բարձրաձայնելը առավել օգտակար ու դաստիարակող բնույթ ունի, քան մեր հաջողությունների ու հաղթանակների մասին ճամարտակելը:

 

Դարեր շարունակ մեր գենետիկ հիշողության մեջ հետեւողականորեն ամրագրում ենք ոչ թե իրականությունը, այլ այն, ինչը մեզ ցանկալի է, դրանով խաթարելով ամեն ինչ եւ խանգարելով անցյալի կարեւորագույն դրվագների ու դասերի յուրացմանը:

 

Այս օրերին, խոսելով Մայիսյան հերոսամարտերում դրսեւորած մեր ոգու հաղթանակների ու Հայոց պետականության վերականգնման մասին, չմոռանանք նաեւ, որ մայիսյան զարթոնքին նախորդել է մի խայտառակ իրողություն, երբ երեք ամսում՝ 1918-ի փետրվար-ապրիլին, այն էլ ոչ թե օտարի, այլ մեր հանցավոր անփութության ու անտարբերության արդյունքում, կորցրինք մեր հայրենիքի զգալի մասը՝ Արեւմտյան Հայաստանը:

 

Այս ահռելի կորստյան ցավն ու դասերը չսերտած՝ այսօր էլ խարխափում ենք նաեւ այն օրերին խիստ բնորոշ տգիտության, մեծամտության, հիմնականում մեր հյուսած դավերի ճիրաններում: Իսկ նման պայմաններում, հերոսական մաքառումների ու հաղթանակների կողքին, անխուսափելի են դառնահամ բաթումյան պայմանագրերն ու պարտվողական տրամադրությունները:

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ