ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

 

Անանիա Շիրակացու մասին ժողովուրդը ստեղծել է հետաքրքիր մի ավանդություն, իբր նա, զզված տեղի իշխող շրջանների կողմից իրեն ցույց տրված անբարյացկամ վերաբերմունքից, թողնում է հայրենիքը եւ գնում Վենետիկ, քաղաքի կառավարչին սովորեցնում պղնձից ոսկի ստանալու արվեստը: Իշխանը ծանոթանալով այս գաղտնիքին՝ որոշում է սպանել նրան, որպեսզի գիտնականը գաղտնիքը ուրիշին չհայտնի: Շիրակացուն հայտնի է դառնում նրա մտադրությունը, ներկայանում է քաղաքագլխին եւ խոստանում այդ մասին ոչ-ոքի չհայտնել: Իշխանը մտադրությունը փոխում է եւ կարգադրում հատուկ ոսկեդրամ հատել Շիրակացու պատկերով, իբրեւ վարձատրություն՝ Վենետիկին մատուցած նրա ծառայությունների:

 

Ի դեպ, Շիրակացին նույնպես գրել է հայրենիքում իր նկատմամբ առկա վերաբերմունքի մասին. «Ինձ անվանարկում ու բամբասում են ծույլերը, ձանձրացողները, սնափառները, ցուցամոլները, կեղծավորներն ու տգետները»:

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ