ՇԻՐԱԶԸ ՄԻԱ՛ԿՆ Է

Մեծն Շիրազը հրավիրված էր հարսանիքի: Հանկարծ աղմուկ է բարձրանում, թե հարեւան շինությունն այրվում է: Մարդիկ դուրս են նետվում սրահից եւ հավաքվում բակում: Մի կուսակցական մոտենում է Վարպետին ու ասում.
_ Գիտե՞ս, որ մենք՝ ընկեր կոմունիստներով, վերջում դուրս եկանք, իսկ դու'ք, փաստորեն, այդքան մտահոգվեցիք ձեր կյանքի համար:
_ Իհարկե',_արձագանքում է Շիրազը,_ կոմունիստները շատ են աշխարհում, իսկ Շիրազը միա՛կն է:

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Շիրազը մտնում է քննասենյակ։ Դասախոսն անմիջապես «պայթում է»․
- Ինչու՞ ես եկել: Ամբողջ տարին քեզ չեմ տեսել: Դու առարկայից որեւէ բան գիտե՞ս...
- Իհարկե՛, ես շատ բան գիտեմ,_ պատասխանում է Շիրազը:
- Դե ասա՝ ի՞նչ է տրամաբանությունը:
- Ըդիկ էն է, որ ես ունեմ, դու՝ չունես:

ՍԻՐՈՒՆ ԼՃԱԿ

Շիրազը լճափին նստած թղթից նավակ էր պատրաստում, երբ նրան մոտենում է մի «քննադատ» ու փորձում «անակնկալի բերել» բանաստեղծին:
- Շիրա՛զ, ասում են սուր միտք ունես, դե մի քառյակ հորինիր այս լճի մասին:
Խոսքը դեռ չէր վերջացրել, երբ Շիրազն արտասանում է.

Սիրու՜ն լճակ,
Մեջը՝ նավակ,
Իշու՛ քուռակ
Չեղա՞վ քառյակ:

ՍՐՏԻՑ Ո՞ՆՑ ՀԱՆԵՆՔ

Շիրազի մոր հոգեհանգստյան արարողությանը ցանկանում են մասնակցել նաեւ որոշ կուսակցական ու պետական «այրեր»: Մոտենալով Վարպետի տանը՝ նախապես լուր են ուղարկում, որ իջեցնեն պատից կախված ԱՆԴՐԱՆԻԿԻ նկարը: Շիրազը զայրույթից փոթորկվում է, դուրս գալիս պատշգամբ եւ գոռում. «Ծո՛, դուք պիղծ եք, բոլորդ միասին ԶՈՐԱՎԱՐԻՍ ճկույթը չարժեք: Պատից օր հանենք, մեր սրտից ո՞նց հանենք»:

ԻՆՉՈՒ՞ ԲԱԺԱՆՎԵՑԻՐ

Ընկերներից մեկը մտերմաբար հարցնում է․
- Շիրազ ինչու՞ կնոջդ թողեցիր։
Անմիջապես հնչում է Վարպետի պատասխանը․
- Կին էի ուզել՝ կնության համար, ոչ թե Գրողների միության համար։

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ