Տնտեսական մշտադիտարկումներ իրականացնող Euromonitor International ընկերությունը հաշվարկել է աշխարհի տարբեր երկրներում գարեջրի վաճառքի ցուցանիշները և պարզել առավել մեծ վաճառքի ծավալներ ունեցող գարեջրի ապրանքանիշները:

 


Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ աշխարհում բոլորից շատ գարեջուր օգտագործում են Չեխիայում և Ավստրալիայում՝ բնակչության 1 շնչի հաշվարկով՝ համապատասխանաբար 419 և 304 շիշ գարեջուր տարեկան կտրվածքով, ապա՝ ամերիկացիները 217 շիշ:

 

Աշխարհում բոլորից շատ գարեջրի համար ծախսում են ավստրալացիները՝ դարձյալ 1 շնչի հաշվարկով 747,90 դոլար տարեկան:
Իսկ աշխարհում ամենաշատը վաճառվող գարեջրի ապրանքանիշների առաջատար տասնյակը, որում գերակայում են չինական ընկերությունները, հետևյալ տեսքն ունի՝

 

 


1. Snow (Չինաստան), համաշխարհային շուկայում ունեցած վաճառքի չափաբաժինը՝ 5,4%
2. Tsingtao (Չինաստան)՝ 2,8%
3. Bud Light (ԱՄՆ)՝ 2,5%
4. Budweiser (ԱՄՆ)՝ 2,3%
5. Skol (Բրազիլիա)՝ 2,2%
6. Yanjing Beer (Չինաստան)՝ 1,9%
7. Heineken (Նիդերլանդներ)՝ 1,5%
8. Harbin (Չինաստան)՝1,5%
9. Brahma (Բրազիլիա)՝ 1,5%
10. Coors Light (ԱՄՆ)՝ 1,3%:

 

 

Արմեն Պետրոսյան