Ամերիկյան խոշորագույն ներկեր, մետաղյա ավտոմասեր արտադրող PPG Industries ընկերությունը վիճակագրական տվյալներ է ներկայացրել՝ նոր ավտոմեքենաների գնորդների գունային նախասիրությունների հետ կապված:
Ըստ այդմ՝ 2014 թ. ամենաշատը վաճառվել են հետևյալ գույների նոր ավտոմեքենաները՝
1.սպիտակ
2.սև
3.գորշ
4.շագանակագույն
5.կարմիր:
Փորձագետների կարծիքով՝ 2014թ. սպիտակ գույնն ավելի ժողովրդական է դարձել անցյալ տարվա համեմատ՝ շուկայում առաջատարի իր դիրքերն ամրապնդելով 3%-ով: Ի տարբերություն՝ 7%-ով նվազել է արծաթագույնի պահանջարկը, որը 2013-ին սևի հետ կիսում էր երկրորդ հորիզոնականը: Իսկ գորշն, ինչպես և 2013 թ., պահպանել է իր դիրքերը երրորդ հորիզոնականում:
PPG Industries-ի մասնագետների կանխատեսումների համաձայն՝ 2015-ին առավել մեծ պահանջարկ կունենան շագանակագույն, նարնջագույն, արծաթագույն, ոսկեգույն թափքով ավտոմեքենաները:
Արմեն Պետրոսյան