Աշխարհահռչակ Forbes ֆինանսատնտեսական ամսագրի իսրայելական հրատարակությունը (Forbes Israel) դասակարգել է երկրագնդի տարբեր հատվածներում գործող 10 ամենազադեցիկ ահաբեկչական կազմակերպություններն՝ ըստ նրանց ֆինանսական կարողությունների, տարեկան եկամուտների:


Ինչ խոսք, վարկանիշային ցուցակին անգամ հպանցիկ կերպով անդրադառնալիս՝ անմիջապես ակնհայտ է դառնում որոշակի կողմնակալություն՝ պայմանավորված Իսրայել պետության անվտանգային և հակաահաբեկչական քաղաքականության առաջնահերթություններով:


Այսպիսով, ըստ Forbes Israel-ի, «ամենահարուստ» ահաբեկչական կազմակերպությունների տասնյակը հետևյալ տեսքն ունի՝


1. «Իսլամական պետություն» (Իրաք, Սիրիա, Հորդանան), տարեկան եկամուտը՝ շուրջ $2 մլրդ


2. «ՀԱՄԱՍ» (Պաղեստինյան ինքնավարություն, Իսրայել)՝ շուրջ $1 մլրդ


3. «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) (Կոլումբիա)՝ շուրջ $600 մլն


4. «Հիզբալլահ» (Լիբանան)՝ շուրջ $500 մլն


5. «Տալիբան» (Աֆղանստան, Պակիստան)՝ շուրջ $400 մլն


6. «Ալ-Կաիդա» (Աֆղանստան, Պակիստան)՝ շուրջ $150 մլն


7. «Լաշքարի Տայբա» (Պակիստան, Հնդկաստան)՝ շուրջ $100 մլն


8. «Ալ-Շաբաբ» (Սոմալի, Քենիա, Ուգանդա)՝ շուրջ $70 մլն


9. «Իռլանդական հեղափոխական բանակ» (Հյուսիսային Իռլանդիա, Իռլանդիա, Մեծ Բրիտանիա)՝ շուրջ $50 մլն


10. «Բոկո Հարամ» (Նիգերիա, Կամերուն), տարեկան եկամուտը՝ շուրջ $25 մլն:

 

 

Արմեն Պետրոսյան