Օրերս հրապարակված «MoveHub» խորագիրը կրող միջազգային ուսումնասիրության նպատակն էր՝ որոշել, թե քանի երկրների սահմաններ կարող են ազատորեն հատել այս կամ այն պետության քաղաքացիները. վերոնշյալի հիման վրա էլ աշխարհի 173 պետությունների շրջանում կազմվել է բավականին յուրահատուկ «ամենազդեցիկ անձնագրերի» վարկանիշային աղյուսակը:
Դասակարգման առաջին հորիզոնականը զբաղեցրել են Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Ֆինլանդիան, որոնց քաղաքացիները ազատ կերպով կարող են այցելել աշխարհի 173 երկրներ: Առաջատարներին հետևում են Դանիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ-ը (172), երրորդ հորիզոնականում են Բելգիան, Իտալիան, Նիդերլանդները (171), ապա՝ Կանադան, Ֆրանսիան, Իռլանդիան, Ճապոնիան, Նորվեգիան, Պորտուգալիան և Իսպանիան (170). լավագույն հնգյակը եզրափակում են Ավստրիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, որանց քաղաքացիները կարող են ազատ ելումուտ անել աշխարհի 168 երկիր:
ՀՀ անձնագիր ունեցող անձինք կարող են ազատորեն այցելել աշխարհի 55 եկիր, իրանական անձնագրով կարելի է հատել 40, ադրբեջանականով՝ 56, վրացականով՝ 60, թուրքականով՝ 94, ռուսական անձնագրով՝ 95 պետությունների սահմաններ:
Վարկանիշային ցուցակի վերջին հորիզոնականներում են Էրիթրեայի (36), Պակիստանի, Սոմալիի (32), Իրաքի (31), Աֆղանստանի (28) անձնագրերը:
Արմեն Պետրոսյան