Ամերիկյան հեղինակավոր Consumer Reports ամսագիրը դասակարգել է ԱՄՆ-ում վաճառվող ավտոմեքենաներն' ըստ վստահելիության ցուցանիշի. ընդհանուր առմամբ, ցուցակում ընգրկվել են 36 ավտոմակնիշներ: Դասակարգումն իրականացվել է հրատարակության 1,1 մլն բաժանորդների շրջանում անցկացված հարցումների արդյունքում, ովքեր գնահատել են սեփական ավտոմեքենաները:


Ամերիկացիների կարծիքով՝ ամենավստահելին ճապոնական արտադրության ավտոմեքենաներն են, որոնց լավագույն տասնյակում բաժին է ընկել 6 հորիզոնական: Առաջատարը ճապոնական Toyota ավտոգիգանտն է՝ իր երկու՝ Lexus և Toyota մակնիշներով:


«Ամենավստահելի ավտոմեքենաների» լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի՝


1. Lexus
2. Toyota
3. Mazda
4. Honda
5. Audi
6. Buick
7. Subaru
8. Scion
9. Porsche
10. Kia


Ընդ որում, համաձայն հարցումների, ամենաանվստահելին համարվում են Dodge, Ram, Jeep և Fiat ավտոմակնիշները:

 

 

Արմեն Պետրոսյան