Ռուսական Автостат վերլուծական կենտրոնը հրապարակել է Ռուսաստանում ամնաշատ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլային ընկերությունների աղյուսակը:


Ըստ կենտրոնի փորձագիտական հաշվարկների՝ 2015թ. ՌԴ մարդատար մեքենաների
ավտոպարկը կազմել է 40,9 մլն, 3,8%-ով ավել, քան նախորդ տարի:


Իսկ ամենամեծ ավտոպարկ ունեցող ավտոարտադրողների տասնյակը հետևյալ տեսքն ունի՝


1. LADA (14,1 մլն ավտոմեքենա, չափաբաժինը՝ – 34,5%)


2. Toyota (3,6 մլն, 8,8%)


3. Nissan (1,8 մլն, 4,5%)


4. Chevrolet (1,5 մլն, 3,7%)


5. Hyundai (1,4 մլն, 3,5%)


6. Renault (1,3 մլն, 3,2%)


7. Volkswagen (1,3 մլն, 3,2%)


8. Ford –(1, 2 մլն, 3%)


9. Kia (1,2 մլն, 2,9%)


10. GAZ (1,2 մլն, 2,9%):


Ընդ որում, տասնյակում գտնվող գրեթե բոլոր ընկերությունները, բացառությամբ GAZ-ի (GAZ-ի ցուցանիշները նվազել են 14,9%-ով), բարելավել են իրենց արդյունքները՝ Kia (20,4%), Renault (18,7%), Hyundai (15,3%), Volkswagen (11,9%), Nissan (10,7%):


Ներկայացվող վարկանիշային դասակարգումը նաև կիրառական նշանակություն կարող է ունենալ մեզանում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն մոտ ապագայում մեր երկրի հիմնական ավտոներկրման շուկան դառնալու է Ռուսաստանը: Կանխատեսելի է, որ հայաստանյան ավտոշուկայում ևս աստիճանաբար գերակա դիրք կզբաղեցնեն վերոնշյալ արտադրողները:

 

 

 

Արմեն Պետրոսյան