Բացի վաճառքի ծավալներից, ամենապահանջարկված ավտոմեքենաների մասին կարելի է դատողություններ անել՝ հիմք ընդունելով նաև դրանց առևանգման ցուցանիշները:


Այսպես, աշխարհի ամենամեծ ավտոշուկան համարվող ԱՄՆ-ում փորձագետները, հիմնվելով «LoJack» ապահովագրական ընկերության և Ապահովագրության ոլորտում հանցագործությունների հարցերով ազգային բյուրոյի տրամադրած ուսումնասիրությունների վրա, կազմել են ավտոառևանգողների ուշադրության կենտրոնում գտնվող մեքենաների վարկանիշային ցուցակը:


Ըստ այդմ՝ Միացյալ Նահանգներում բոլորից շատ իրենց մեքենայից զրկվում են «Honda Accord» մակնիշի սեփականատերերը, առաջատար տասնյակում են նաև «Honda Civic», «Toyota Camry», «Toyota Corolla», «Chevy Silverado», «Acura Integra», «Cadillac Escalade», «Ford F350», «Nissan Altima» и «Chevy Tahoe» մակնիշները:


Ինչպես տեսնում ենք, ցուցակում առաջնային հորիզոնականներ են զբաղեցնում հիմնականում ճապոնական ավտոմեքենաները:

 

 

 

 

 

 

 

Արմեն Պետրոսյան