«Save the Children» միջազգային բարեգործական կազմակերպությունն արդեն 15-րդ անգամ ներկայացրել է իր ամենամյա զեկույցը՝ մայրության համար լավագույն և վատթարագույն երկրների վերաբերյալ՝ հիմնվելով աշխարհի 178 պետություններից ստացված տվյալների վրա:
Ըստ այդմ՝ մայրանալու համար ամենաբարենպաստ պայմաններ ունեցող պետությունների առաջատար տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ Ֆինլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Իսլանդիա, Նիդերլանդներ, Դանիա, Իսպանիա, Գերմանիա, Ավստրալիա, և Բելգիա: ԱՄՆ-ն այս տարի 31-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը՝ 62-րդում: Հայաստանն աղյուսակում զբացեցրել է 95-րդ տեղը, մեր հարևաններից Թուրքիան՝ 59-րդ, Իրանը՝ 81-րդ, Վրաստանը՝ 98-րդ և Ադրբեջանը՝ 99-րդ հորիզոնականները:
Վարկանիշային ցուցակը սահմանափակում են Գվինեա-Բիսաուն, Մալին, Նիգերը, Կորեայի Դեմոկրատական Հանրապետությունը և Սոմալին:
Արմեն Պետրոսյան