Ամերիկյան աշխարհահռչակ Gallup հասարակական կարծիքի հետազոտման ինստիտուտի իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ մարտի 21-ին՝ Երջանկության միջազգային օրվա կապակցությամբ, հրապարակվել է աշխարհի 143 երկրների բնակչության կյանքի նկատմամբ ունեցած բավարավածության և երջանկության վերաբերյալ վարկանիշային դասակարգումը:
Ընդ որում, հետազոտության արդյունքների համաձայն, երջանկության ցուցանիշի հիմնպայմանն ամենևին էլ տնտեսական բարեկեցությունը չէ, քանի որ վարկանիշային դասակարգման առաջատար 10 պետությունները, որոնք բոլորն էլ գտնվում են Լատինական Ամերիկայում, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, ընդգրկված չեն ամենաբարձր ՀՆԱ ունեցող 25 պետությունների շարքում:
Ըստ այդմ՝ աշխարհի ամենաերջանիկ պետությունների առաջատար տասնյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Պարագվայ 89 միավոր (ընդհանուր՝ 100 հնարավորից)
2. Կոլումբիա 84
3. Էկվադոր 84
4. Գվատեմալա 84
5. Հոնդուրաս 82
6. Պանամա 82
7. Վենեսուելա 82
8. Կոստա Ռիկա 81
9. Սալվադոր 81
10. Նիկարագուա 81:
Դասակարգման նման արդյունքներն, ըստ հետազոտողների, հիմնականում պայմանավորված են աշխարհամասի մշակույթով, որի բնակիչներն իրենց կյանքի ընթացքում ձգտում են կենտրոնանալ ամենայն դրականի վրա:
Ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանն իր ցուցանիշներով (59 միավոր), հարևան պետությունների համեմատ, առավել երջանիկ է Ադրբեջանից (56), Վրաստանից (55), Թուրքիայից (54), մինչդեռ զիջում է Ռուսաստանին (65) և Իրանին (61):
Իսկ աշխարհի ամենապերջանիկ երկրներն են համարվում Թունիսը՝ 52 միավորով և Սուդանը՝ 47 միավորով:
Արմեն Պետրոսյան