ՄԱԿ-ի մարդկային զարգացման ամենամյա զեկույցի (Human Development Report) հիման վրա կազմված Մարդկային զարգացման ինդեքսի (Human Development Index) շրջանակներում աշխարհի երկրները դասակարգվել են՝ ըստ կյանքի համար բարենպաստ պայմանների մակարդակի:
Մարդկային զարգացման ամենամյա զեկույցը կազմվում է հետևյալ առանցքային չափորոշիչների հիման վրա՝ բնակչության կյանքի որակը և տևողությունը, զբաղվածությունը, եկամուտների չափը, կրթության մակարդակն, անվտանգությունը, տեխնոլոգիական զարգացվածությունը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և այլն:

 


Վերոնշյալի համատեքստում՝ երկրների ցուցանիշները գնահատվում են առավելագույնը 1 ամբողջական միավորի շրջանակներում: Ըստ այդմ՝ այս տարի ևս՝ վերջին 15 տարիների ընթացքում արդեն 13-րդ անգամ, վարկանիշային դասակարգումը գլխավորել է Նորվեգիան՝ 0.944 միավորով, նրան հաջորդում են Ավստրալիան(0.935), ապա՝ Շվեյցարիան (0.930): Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների առաջատար քսանյակը հետևյալ տեսքն ունի՝

 


4. Դանիա
5. Նիդերլանդներ
6. Գերմանիա
6. Իռլանդիա
8. ԱՄՆ
9. Կանադա
9. Նոր Զելանդիա
11. Սինգապուր
12. Հոնգ Կոնգ
13. Լիխտենշտեյն
14. Շվեդիա
14. Մեծ Բրիտանիա
16. Իսլանդիա
17.Հարավային Կորեա
18. Իսրայել
19. Լյուքսեմբուրգ
20. Ճապոնիա:

 


Հայաստանը 0.733 միավորով Ալբանիայի հետ կիսում է 85-րդ հորիզոնականը, Ռուսաստանը՝ 0.798 միավորով Բելառուսի հետ կիսում է 50-րդ տեղը, մեր հարևաններից Իրանը զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը (0.766), Թուքիան' 72-րդ տեղը (0.761), Վրաստանը՝ 76-րդը (0.754), Ադրբեջանը՝ 78-րդը (0.751): Իսկ վարկանիշային ցուցակը եզրափակում են Էրիթրեան (186-րդ հորիզոնական՝ 0.391 միավորով), Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը(187-րդ հորիզոնական՝ 0.350 միավորով) և Նիգերը (188-րդ հորիզոնական՝ 0.348 միավորով):

 

 

Արմեն Պետրոսյան