Մի անգամ ինչ-որ մեկն եկավ Երազանքի մոտ, որպեսզի բողոքի Հույսից՝ կարծելով, որ նրանք ընկերուհիներ են:
-Նա խաբում է դժբախտներին, իսկ երբ նրանք մահանում են, նա իրեն նոր ......է գտնում:
Երազանքը պատասխանեց.
-Հույսը պետք է այնպիսին լինի, որ նրանով ամբողջական սերունդնր ապրեն...Չէ որ առանց նրա ընդհանրապես կենդանի չէին մնա:
-Իսկ դու չե՞ս շփոթում Հույսը Հավատի հետ,-առարկեցին Երազանքին:

 


Նա միայն ժպտաց.
-Հավատ՝ դա պարզապես նրա երկրորդ անունն է:
-Չի կարող պատահել,-բացականչեցին նրան ի պատասխան:
Երազանքը զարմացավ.
-Միթե դուք ուզում եք ասել, որ նախընտրում Հավատ...առա՞նց Հույսի:
Դրանից հետո, այդպես էլ ոչ ոք չգտավ ինչով առարկել: Երազանքը գնաց՝ ինքն իրեն մտածելով. «Լա՛վ է, որ ես այսքան անուն ունեմ: Չէ որ նրանք դեռ Սիրուն չհիշեցին, որը ոմանց համար այդպես էլ Երազանք է մնում...»:
Ալեքսանդր Բելլից

Քրիստիան Շլոե "Օվկիանոսային հեծանվորդը"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան