Իմաստությունը վրդովված ժխտում էր, որ բոլորին հայտնի քույրերը' Հավատը, Հույսը, Սերը, նրա երեխաներն չեն:
-Նույնիսկ ոչ ապօրինի ու ոչ որդեգրած' կտրականապես մերժում էր նա: Եթե նույիսկ վճարեք, որպեսզի համաձայնվեմ' չի ստացվի: Ապա ինքներդ մտածեք' նրանք կույր են, համառ, և պետք են միայն այն ժամանակ, երբ խելքը չի բավարարում: Իսկ ես կասկած եմ ամեն ինչում: Արդյո՞ք հնարավոր է այլ իմացություն: Այո, բոլորն են սիրո տիրապետության տակ: ԵՎ ես նույնպես: Չնայած, մեծ հաշվով յուրաքանչյուրը սիրո բազմազանությունից նախընտրում է սեր իր անձի հանդեպ: Իսկ իմ մեջ սերն է իմաստության հանդեպ: Այսինքն կրկին սեր դեպի ինձ: Միգուցե՞ ընդունել բարեկամություն նրա հետ: Չնայած ոչ' նա միայն խառնում է միտքը և խելքահան անում:
Քույրերը նույնպես ժխտում էին բարեկամությունը, սակայն այլ պատճառներով:
-Ինչպես կարելի է նման բան ենթադրել,-զայրացած բացականչեց Հավատը: Չէ որ այդ' իբր Իմաստության համար, սուրբ ոչինչ չկա:
-Հույսը նա համարում է հիմար,-նենգորեն հայտարարեց Սերը,-Իսկ Հավատը' մոլեռանդ:
-Ահա և քեզ էլ հասավ,-կամաց հոգոց հանեց Հույսը, և մեջբերում արեց. «Սերը սեփականատեր է: Որպեսզի իր նոր զոհին ձեռքերի մեջ առնի, նա ներարկում է նրա մեջ սքանչելի խելագարություն:
Վերջապես դժբախտներն ինքնակամ դառնում են նրա գերին, ում սթափ գլխով կշրջանցեին երեք փողոց այն կողմ»:
-Դա նրա՞ բառերն են,-վրդովվեց Սերը:
-Այո,-հաստատեց քույրը,-ես նույնիսկ դիտավորյալ գրել եմ նրա ետևից:
Հավատը հաստատեց, որ նա և Հույսը մի անգամ լսել են Իմաստության անկեղծությունները, երբ վերջինս գոհ լինելով նրանց ներկայությունից անկեղծացել էր:
Սակայն Սերը հանկարծ անսպասելի հանգստացավ և մտածկոտ արտասանեց.
-Բայց նա ճիշտ է: Դա նրա մեջ բարկությունն է խոսում:
Քույրերը չհասկանալով նայեցին Սիրուն' բացատրություններ սպասելով:
Նա շարունակեց.
-Բարկություն նրանից, որ ցանկությունները մթագնում են ուղեղը: Քանի որ ամեն ինչի հիմքում նրանք են: Իսկ ցանկությունները գալիս են սրտից, այլ ոչ թե գլխից: Այստեղ խելքը երկրորդական է' նա կարծես հանձնակատար լինի: Ահա Իմաստությունն էլ բարկանում է' գիտակցելով, որ ոչ մեկին պետք չէ:
Հույսը ժպտաց.
-Ինձ համար Իմաստությունը անհրաժեշտություն չէ:
-Ինչպես և ինձ համար խելքը,-աջակցեց նրան Հույսը:
Ալեքսանդր Բելլից
Արամ Դանիելյան "Հավաքույթ"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան