- Լսի՛ր, այն ինչ դու ինձ սովորեցնում ես, թվում է շատ ճիշտ է և անկասկած ես շատ կուզենայի մտածել, որ այդպես կարելի է ապրել…
Ճշմարտությունն այն է, որ ես կարծում եմ, որ քո կյանքի մոդելը ընդամենը թեորապես գեղեցիկ կառուցված է և անկիրառելի է ամենօրյա գործունեության մեջ:
- Ես չեմ կարծում…
- Անշուշտ: Դու չես կարծում, քանի որ դա քեզ համար ավելի հեշտ է, քան ուրիշների համար: Դու քո շուրջը ստեղծել ես առանձնահատուկ կյանքի կենցաղ, և հիմա քեզ համար հեշտ է: Բայց
Ճշմարտությունն այն է, որ ես կարծում եմ, որ քո կյանքի մոդելը ընդամենը թեորապես գեղեցիկ կառուցված է և անկիրառելի է ամենօրյա գործունեության մեջ:
- Ես չեմ կարծում…
- Անշուշտ: Դու չես կարծում, քանի որ դա քեզ համար ավելի հեշտ է, քան ուրիշների համար: Դու քո շուրջը ստեղծել ես առանձնահատուկ կյանքի կենցաղ, և հիմա քեզ համար հեշտ է: Բայց
ես, ինչպես նաև գրեթե մնացած բոլոր մարդիկ, մենք ապրում ենք սովորական աշխարհում: Ինձ մոտ երբեք չէր ստացվի անել այնպես, որպեսզի կարողանամ վայելել կյանքը:
- Ամեն դեպքում, Դեմիա՛ն, ես նույնպես իրական աշպարհից եմ, ինչ որ դու: Ես բնակիչն եմ այն նույն առօրյաի, ինչ որ մենք բոլորս և գոյակցում եմ այն բոլոր սովորական մարդկանց հետ, որոնց դու նույնպես գիտես… Խոստովանում եմ, ես ապրում եմ մի փոքր ավելի լավ, քան իմ ծանոթների մեծ մասը, բայց ուզում եմ, որ դու հասկանաս երկու բան. Առաջինը՝ դա ինձ հեշտ չի տրվել: Ստեղծել այդ ‹‹բնակության միջավայրը››, ինչպես դու ես նրան անվանում, ես կարողացել եմ լիարժեք ինքնատրամադրման գնով, անբացատրելի ապրումներով և անիմաստ կորուստներով: Երկրորդ հերթին՝ ամեն բան այդքան էլ արագ չի տեղի ունեցել: Ես ուզում եմ ասեմ, որ փոխել այն ինչ հարկավոր է փոխել, թույլ չտալ ավերվել այն, ինչը հարկավոր է պահպանել, և անցնել բոլոր ճանապարհները, որոնք պետք է ասեմ, որ զբաղեցնում են որոշակի ժամանակ: Այսինքն, ամեն բան կատարվել է ինքնըստինքյան և ոչ թե մի ակնթարթով:
- Ես հասկանում եմ: Բայց դու, ամեն դեպքում, գիտեիր, որ վերջում քեզ մրցանակ է սպասվում, որը դու ստացար:
- Դա այդպես չէ: Եվ դա նույնպես ևս մեկ կանխակալ կարծիք է, որի վրա կառուցվում է քո վերլուծությունը: Ինձ երբեք ոչ ոք չի երաշխավորել ոչ մի մրցանակ: Պետք է քեզ ասեմ, որ այն ամենը, ինչ ես արել եմ մինչ այժմ, ավելի շուտ, ընդամենը խաղադրույք էր վերջնական արդյունքի, որը ամեն դեպքում ես դեռ չեմ հասել:
- Այդ ինչպե՞ս չես հասել:
- Ինձ դեռևս հարկավոր է շատ բան անել, Դեմիա՛ն: Ես քեզ ավելին ասեմ, ես կարծում եմ, որ նույնիսկ, եթե ես պատրաստվում եմ ապրել շատ երկար, իմ ողջ կյանքը չի հերիքի, որպեսզի հասնեմ բացարձակ ներդաշնակության: Որպեսզի վայելեմ լիարժեք սպասումներս, որպեսզի լիարժեք հասկանամ և ընդունեմ այն ամենը, ինչը կատարվում է…
- Դու ուզում ես ասես, որ այս ողջ աշխատանքը անում ես՝ չհուսալով երբևէ վայելել նրա արդյունքները՞:
- Այո:
- Դու խելագար ես:
- Դա ճիշտ է: Բայց բարեբախտաբար, ես հեքիաթներ պատմող խելագար եմ, և ես պատրաստվում եմ հենց պատմել քեզ ևս մեկը:
Օազիսում ՝ անապատի ամենահեռավոր լքված մի անկյուններից մեկում, ծեր Էլիախը կանգնեցրել էր մի քանի փյունիկյան արմավենի:
Նրա հարևանը՝ Խակիմը, հարուստ վաճառական էր, կանգ է առնում օազիսում, որպեսզի ջուր խմեցնի իր ուղտերին և տեսնում՝ ինչպես Էլիախը փորում էր ավազը:
- Ինչպե՞ս ես ապրում ծերուկ: Խաղաղություն քեզ:
- Քեզ նույնպես,- պատասխանեց Էլիախը՝ չկտրվելով իր աշխատանքից:
- Ի՞նչ ես դու այստեղ անում, այս շոգին, բահը ձեռքիդ:
- Ես տնկում եմ,- ասաց ծերուկը:
- Ի՞նչ ես դու այստեղ տնկում, Էլիախ:
- Արմավենի,- պատասխանեց Էլիախը՝ ցույց տալով արմավենիները իր շուրջը:
- Արմավենի:- նորից կրկնեց և աչքերով այնպիսի հայացք ընդունեց, ինչպես մի մարդ, ով լսում է ամենամեծ հիմարությունը իր կյանքում: - Շոգից խելագարվել ես, սիրելի ընկեր: Թող աշխատանքդ: Գնանք իմ վրան, մի բաժակ խմենք:
- Ոչ, ես պետք է ավարտեմ: Իսկ հետո եթե կուզենաս, կարելի է նաև խմել:
- Ասա ինձ ընկե՛ր, դու քանի՞ տարեկան ես:
- Չգիտեմ… Վաթսուն, յոթանասուն, ութսուն….Չգիտեմ… Ես մոռացել եմ: Բայց ի՞նչ կապ ունի դա:
- Լսի՛ր, ընկերս: Փյունիկյան արմավենին աճում է ավելի քանի հիսուն տարի անց, և միայն հասուն ծառերն են ընդունակ պտուղ տալ: Ես քեզ վատը չեմ ցանկանում, դու գիտես դրա մասին: Տա Աստված դու ապրես հարյուր մեկ տարի, բայց դու ինքդ ես հասկանում, որ դժվար թե քեզ հաջողվի ծառից հավաքել բերքը, որ դու տնկում ես հիմա: Թո՛ղ այդ ամենը և գնանք ինձ հետ:
- Գիտես, Խակիմ, ես կերել եմ արմավ՝ տնկած մեկ ուրիշ մարդուց: Նա նույնպես հույս չուներ հավաքել այդ բերքը: Ես տնկում եմ այսօր, որպեսզի ուրիշները հետո կարողանան արմավ ուտել, որոնք ես տնկել եմ… Եվ թեկուզ հանուն այդ անծանոթ մարդու ես պետք է ավարտեմ իմ գործը:
- Դու ինձ դաս տվեցիր Էլիախ: Թույլ տուր ինձ վճարել մի քսակ մետաղադրամով քո գիտության համար: - Եվ ասելով դա, Խակիմը ծերուկի ձեռքը դրեց կաշվե քսակը:
- Շնորհակալ եմ քեզ փողերի համար, ընկեր: Դու տեսնում ես, երբեմն այդպես է լինում՝ դու ինձ ասացիր, որ ես չեմ կարող հավաքել իմ տնկած ծառերի բերքը: Դա շատ ճիշտ թվաց, բայց, սակայն, ինքդ դատիր, ես դեռևս չեմ ավարտել տնկել, բայց արդեն ստացա բերք՝ մետաղադրամներով քսակ և ընկերոջ երախտագիտություն:
- Քո իմաստությունը ինձ ապշեցնում է, ծերուկ: Դա երկրորդ լուրջ դասն էր, որ դու ինձ տալիս ես այսօր, և հնարավոր է, առավել քան կարևոր, քան առաջինը: Թույլ տուր ինձ վճարեմ ևս մեկ մետաղադրամներով լի քսակով:
- Իսկ երբեմն էլ այդպես է լինում,- շարունակեց ծերուկը՝ նայելով իր ձեռքում երկու քսակներին մետաղադրամներով լի: - Ես տնկեցի՝ իմանալով, որ չեմ հավաքելու բերքը, բայց մինչև ծառատունկի ավարտը կարողացա բերք հավաքել կրկնակի:
- Վե՛րջ, հերի՛ք է ծերուկ: Մի՛ շարունակիր: Եթե դու շարունակես ինձ սովորեցնել, ապա վախենամ իմ ողջ կարողությունը չհերիքի, որպեսզի վճարեմ քեզ…
- Դու հասկացա՞ր, Դեմիան,- հարցրեց ինձ Հաստլիկը:
- Ավելի քան: Ես գիտակցեցի,- պատասխանեցի ես:
Խորխե Բուկայից
Ուիլյամ Բլեյք "Հեկատա կամ երեք ճակատագիր"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան