Չստուգված լուրը չարիք է...


Երեկ ԲՀԿ խորհրդաժողովն էր ու մի շարք ուշագրավ երևույթներ ի հայտ եկան: Նախ ՖԲ օգտատեերի ուշադրությունը գրավեց այն երիտասարդը, ով նախագահական ընտրություններից հետո ինչ-որ «Բանակի» կազմում է եղել, որը դուրս է բերվել ցուցարարներին ցրելու համար: Հետո եռյակի անդամներից մեկը խոսեց 1995 թվականին կեղծված ընտրությունների ,մասին, իհարկե ես բոլոր անունները չեմ հիշում, բայց մի բան հստակ եմ հիշում, 1995 թվականին ընտրությունների գլուխ կանգնած անձը այս պահին եռյակի անդամ է: Զավեշտալի են նման երևույթները:


Հակոբ (Ճյոտ) Հակոբյանի ֆիլմի պրեմյերան անորոշ ժամանակով հետաձգվել է: Մարդու վրա չեկավ էլի ֆիլմ նկարելը: Աչքիս այդ ֆիլմի պրեմյերան չկայանա էլ ու ոնց հասկանում եմ դրանից լավ տարբերակ չկա: Բոլոր արձագանքներով ֆիլմը վատն է ստացվել և գուցե նրա ցուցադրումից հետո դա ավելի շատ անտիPR լինի: Մտավորական փողով չեն դառնում ի վերջո: Եթե ուզում եք լավ բան անեք ու փող ունեք, տվեք գործի մասնագետին, թող իրենք զբաղվեն այդ հարցով ու որակյալ բան ստանան:


«Հիմնադիր խորհրդարանի» անդամները երեկ ցանկանում էին ցուցադրել իրենց փշրված մեքենաները, իսկ ոստիկանությունը խոչընդոտում էր այդ ամենին:Այ էս դեպքում ես հաստատ ոստիկաններին չեմ հասկանում: Այսպես թե այնպես բոլորս էլ տեսել ենք, որ ավտոերթի մասնակիցների մեքենաները ջարդտվել են: Հիմա չեք թողնում ցուցադրեն, որ ինչ: Դա հավելյալ լարվածություն է ու «Հիմնադիր Խորհրդարանի» համար հավելյալ PR է,իսկ եթե թողեք, որ ցուցադրեն՝ մարդիկ հանգիստ իրենց գործը կանեն կգնաին: Երբեմն կանխարգելիչ գործողությունները ավելի շատ են սրում իրավիճակը:


Երեկ մի գրառում էր տարածվում ըստ որի Ադրբեջանական կողմում խուճապ է: Այն մասին, որ ադրբեջանական կողմում խուճապ է դա բոլորը գիտեն, բայց որ այդ խոսքը լեգիտիմացնելու համար ՊԲ նախարարի անունն է օգտագործվում դա արդեն չափազանց է: Ժողովուրդ ջան եկեք յուրաքանչյուր ինֆորմացիա ստուգենք նոր տարածենք էլի: Սենսացիա ստեղծելուց հեշտ բան չկա, այ դրա հետևանքները մարսելը արդեն կարող է շատ դժվար լինել:

 

 


Էդգար Խաչատրյան