Մարդկանց են սպանում, կենդանիներին սատկացնում են...
Չեմ հասկանում էն մարդկանց ովքեր ջեմալ փաշայի թոռանը բերել են Հայաստան ու իրան որպես մեծ մտավորականի են ներկայացնում: Էս մեր «մտավորականն էլ» Նեմեսիս գործողության տղեքին հանցագործ անվանեց ու ասեց, որ իր պապաին հանցագործներն են սպանել: Պետք է նշեմ , որ Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի կողմից ջեմալը սատկացվել է, ոչ թե սպանվել է, որովհետև Մարդկանց են սպանում կենդանիներին սատկացնում են: Չարժի էլի մի երկու կոպեկի համար ջեմալիկ ջեմալիկ խաղացնել Հայաստանում:
Հայերը մենակ մտրակի լեզուն են հասկանում փաստորեն: Մինչև տուգանք չմտներ ոչ նախատեսված մասում աղբ թափլու համար չէինք կարա չէ՞ կարգավորվեինք: Ժողովուրդ մենք ենք քայլում այդ փողոցներով ավելի մաքուր պետք է պահենք, որ մեր համար հաճելի լինի:Հիմա աղբը ոչ նախատեսված տեղում թափողները կդառնան «աստղեր» ու նրանց նկարները կտարածվեն համացանցում: Համաձայն եմ այս մտքի հետ: Մենք պետք է ճանաչենք մեր «հերոսներին»: Հույս ունեմ, որ այս ամենի շնորհիվ քաղաքն ավելի մաքուր կդառնա:
Վերջին շրջանում շատացել են մարդկանց վրա հարձակումները: Ոստիկանությունը հնարավոր ամեն ինչ պետք է անի, որ բացահայտի այս դեպքերը: Կապ չունի մարդը պատգամավոր է, ակտիվիստ է, ազատամարտիկ է, թե ուղղակի ՀՀ քաղաքցի ֆիզիկական բռնությունը դատապարտելի է: Առողջություն եմ մաղթում բոլոր տուժողներին:
Էդգար Խաչատրյան