Ժողովուրդ հանգիստ


Երեկ կրկին լուրեր էին տարածվել, որ սահմանամերձ ճանապարհի վրա ազերները կրակ են բացել: Դե ոնց սրանց չհայհոյես: Բայց պետք չի խուճապի մատնվել, եթե սահմանամերձ գյուղի հերոս բնակիչը հանգիստ է տանում դա ու արդեն թքած ունի ազերի կրակոցի վրա, Երևանցին, թող ուղղակի հանգիստ նստի էլի: Ինչ մի ստեղ նստած խուճապահար ստատուսներ եք գրում:


Երեկ երթուղայինի վարորդները բողոքում էին գազի գնի բարձրացման դեմ: Իմ կարծիքով ճիշտ են անում, բա էտ մարդիկ 10-12 ժամ քշում են, որ մի երկու կոպեկ փող տանեն տուն, հիմա էս պայմաններում այդ մի երկու կոպեկն էլ կալոնկեքին պետքա տա՞ն: Ու չասեք, թե պետքա ուղեվարձը բարձրանա, ուղեվարձը բարձրանում ա, օրվա պլանն էլ հետն ա բարձրանում, այնպես, որ վարորդը ուղեվարձի բարձրացումից տուժում ա:


Ամբոխները խելագարված Ամանորյա ծախսեր էին անում ու սուպերմարկետներում տեղ ու դադար չկար: Հավատացած եմ կեսը պարտքով ու եսիմ ինչով են այդ առևտուրն անում: Ժողովուրդ ջան հանգիստ եղեք, դժվար սոված մնաք: Սուպերմարկետներն էլ երեկ դռները փակել էին: Դե հիմա, որ ժողովուդրը տենց չհասներ ապրանքի վրա, շաքարավազը հաստատ կրկնակի չէր թանկանա, սուպերմարկետները չէին փակի դռները: Որքան թանկանում է այնքան շատ են առնում, ով էլ լինի կթանկացնի:


Ուրախ լուր Հայաստանի Ֆուտզալի ազգային հավաքականը փայլուն ելույթներ է ունենում և հաղթանակներ է տանում: Շնորհավորում եմ մեր ֆուտբոլասերներին : Սա հետևողական աշխատանք է ու հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր հավաքականը աշխարհում կլինի առաջիններից մեկը: Շնորհակալ եմ հավաքականի տղեքից ու մարզիչ Ռուբեն Նազարեթյանից:

 

 


Էդգար Խաչատրյան