Բան չմնաց ընդամենը 2 տարի...
Երեկ Պուտինի տարեկան ամփոփիչ ասուլիսն էր, որը 3 ժամից ավելի տևեց, բայց կարող էր այդքան չտևել, որովհետև Պուտինը իր նախաբանի խոսքում գրեթե ամեն ինչ ասեց: Այս ամբողջ ասուլիսից, եթե չհաշվենք քաղաքական հայտարարությունները կարելի է մեկ բան առանձնացնել՝ 2 տարի կարտոշկով յոլա գնացեք, հետո սև իկրա էլ կուտեք: Դե պատմությունն էլ ցույց է տվել, որ ռուսները կարան կարտոշկով ապրեն այնպես, որ երկու տարի հաստատ դիմացող են:
Դոլար դրամ տատանումը կարգավորվում է: Դոլարը իջել է ու երևի թե կստաբիլանա, բայց աստեղ ինչպես միշտ կա բայց: Էս մեր ապրանքատերերը, երբ դոլարը բարձրացավ շնչակտուր գներն էին փոխում առանց իրար հերթ տալու, ինքն էլ դեպի վեր, բայց հենց դալարը իջավ մատը մատներին չտվեցին ու գները չիջացրեցին: Այստեղ անպատժելիության զգացումն է, որ առաջնորդում է մարդկանց:
Գազի գինը կարծես, թե կարգավորվեց, բայց եթե վարորդների մոտ բողոքի ակցիաներ դեռ կան ուրեմն ինչ-որ բան այնպես չէ: Պետք է համակողմանի նայել այս հարցին, որովհետև, եթե վարորդները չաշխատեցին հավատացեք, բոլոր ստրուկտուրաները կաթվածահար կլինեն: Նրանք են առավոտը մեզ աշխատանքի հասցնում: Այնպես, որ նրանց բողոքին պետք է ուշադրություն դարձնել:
Հա մեկել եռյակից ձեն ձուն չկա, աչքիս արդեն նոր տարվա առևտրի մեջ են: Դե ինչ ասեմ, մարդիկ սաղ տարին քրտնաջան միտին արեցին, բա որպես մրցանակ մարդա մի հատ խոզի բուդ չուտեն հանգստանան:
Էդգար Խաչատրյան