Կարևորը ժամկետներնա...
Հիշո՞ւմ եք, որ ասում էի հունվարի 20-ի մասին դեռ շատ կլսենք ու շատ կխոսեն: Հենա խոսքերս ապացուցվում են: իրանք իրանց մասին խոսում են ու ասում են, տեսեք թե ինչ լավ արձագանքներ կան հունվարի 20-ի մասին: Ոնց որ իմ ծնունդը լինի, հալալ ախբերս ու մոտիկ ընգերներս շնորհավորեն, դնեմ տարածեմ, որ դրական շնորհավորանքներ եմ ստացել և ժողովրդավարություն եմ վայելում:Մի հարց տվեք «Գոյապայքար» հ/կ-ին: Քանի՞ անդամ ունեն ու որն է իրենց առաքելությունը:
Հունվարի 2-ից գնում ենք ԵՏՄ: Հիպ ՀԻպ ուռա տավարիսչի: Բայց ստեղ ուռայի բաներ էլ այդքան շատ չեմ տեսնում: ԵՏՄ-ին անդամագրվելու վատ կողմերից մեկը թանկացումներն են լինելու: Այո, թանկացումները, իսկ քանի-որ մեր մոտ հենց թանկացման անուն են տալիս, մարդիկ ամեն ինչ թանկացնում են, առանց հաշվի առնելու այդ ապրանքը պետք է թանկանար թե չէ, դա փաստ է: Հույս ունեմ գոնե այս անգամ վերահսկող գերատեսչությունը կաշխատի ու անհիմն թանկացումներից կխուսափենք:
Ռուսները մեզ 270 միլիոն դոլար են տալու, որ ատոմակայանը վերականգնվի, այսինքն մեզ չեն տալու իրանք իրանց են տալու: Կվերականգնեն ու կասեն 270 միլիոն դրամ ենք ծախսել, պետքա լույսը թանկացնենք, որ այդ գումարը հանենք: Ախպեր մեր ատոմակայանը մեզ հերիքում էր, ինչ մի դրեցինք սկսանք վերանորոգում անել և այլն: Մենք մեր հին ատոմակայանով էժան լույսով յոլա էինք գնում էլի:
Յուրա Մովսիսյանի գոլը ճանաչվել է Սպարտակի տարվա գոլ: Հալալա մեր տղեքին դուրսը լավ են խաղում, բայց պետքա մի հատ ուշքի գան ու ներսն էլ լավ խաղան: Եվոր 2016 ի ուղեգիրը պետքա տղեք:
Էդգար Խաչատրյան