Գները թանկացան, խոզերը սատկեցին: Տեսնում եք չէ՞, որ միակ ճիշտ ամանորը թեյի և սեղանի շուրջ նշվելիք ամանորն է:ՃՃՃՃՃՃՃՃՃ


Երեկ կայծակնային արագությաբ տեղեկություն տարածվեց ամբողջ Հայաստանում և բոլորս իմացանք, որ մսամթերքի շուկայում սատկած խոզի միս է հայտնվել: Ինձ մի բանն է հետաքրքրում, եթե լրագրողները այդ մասին չգրեին, փաստորեն ժողովուրդը չէր իմանա, որ շուկայում սատկած խոզի մսեր են ''Ֆրֆռում'': Այ համապատասխան մարմիններ ջան, դա էլ հո պարտիզանական գաղտնիք չէր, որ թաքուն եք պահում, բա էլ մարդկությունն ուր մնաց, բան եք իմացել ասեք մենք էլ իմանանք:Հո դուք թշնամական բանակի պարտիզան չեք: Էլի ժողովուրդն արեց համապատասխան մարմնի գործը:


Երեկ շատ խոսեցինք 20.000.000 անոց լույսավառության մասին, բայց դե մենակ վատը հո չենք ասի, երեկ լավ բաներել եմ նկատել Քաղաքամայր Երևանում, այ օրինակ կենտրոնի աղբահանությունը գնալով կարգավորվում է, բայց պետք է ասեմ, որ ծայրամասում էլի վատ իրավիճակ է:Մարդիկ կան բողոքում են, որ իրենց նկարը հայտնվում է ՖԲ-ում, երբ իրենք աղբը չնախատեսված վայրում են թափում, ֆբ-ն որն է' մեծ պաստառներով քաղաքում պետք է հայտնվի այդպիսի մարդկանց նկարները:


Երեկ քննարկվեց նաև Բաղրամյան-Կասյան փողոցները իրար կապող կասկադի լուսավորությունը: Ինչ ասեմ, պետք է փաստեմ, որ գեղեցիկ է ստացվել: Երեկ հատուկ գնացի, որ տեսնեմ այդ զարդարանքը, բայց հենց հիշում եմ, որ 20.000.000 ծախսվել է տոնածառի լույսի համար միանգամից գեղեցկությունը կորում է: Ժողովուրդ ջան մի բան, որ լավ եք անում էն մյուսն էլ էլի լավ արեք:


ՕԵԿ-ը խաղեր կուդա, սիրտը եռյակ քառյակ կուզե: Եվ կանցնեն տարիներ ու ասուլիսի սեղանի շուրջ Ա. Բաղդասարյանը կհիշի հեռավոր այն օրը, երբ մի վոլեյբոլի ֆեդերացիայի պատճառով ինքն այդպես էլ չընդգրկվեծ ''մեծ համաժողովրդական շարժմանը'':Եթե մի քիչ լրջություն հաղորդենք այս թեմային կարելի է ասել, ՕԵԿ-ի միակ շանսը հունվարի 20-ին հրավիրված հանդիպումը կարող է լինել: Հունվարի 20 ասեցի ու միանգամից հիշեցի, մի ժամանակ Հոկտեմբերի 10-ն էր բեկումնային, հիմա էլ հունվարի 20-ը:

Մի խոսքով դիմացեք, որովհետև հունվարի 20-ի գովքը դեռ նոր է սկսվել:

 

 


Էդգար Խաչատրյան