Ժամանակները փոխվում են


Երեկ տոնածառի լույսերը վառվեցին հետն էլ՝ 20.000.000 դրամ: Պատկերացրեք սենց մի վիճակ՝ տունը փող չկա, բայց տան տղամարդը 60.000 դրամ տալիս ու գնում է ԼևԻ և այդ հաճույքը տևում է 5 րոպե: Հիմա Երևանն էլ մեր տունն է ու մեր տունն էլ փող չկա, բայց մենք 5 րոպեյվա կայֆի համար 20.000.000 դրամ ենք ծախսում: Ախպեր եկեք մի քիչ խնայող լինենք:


Երեկ կրկին գներից էին խոսում ու սենց մի հետաքրքիր բան անցավ մտքովս: Դոլարը , որ բարձրացավ գներն էլ հետը բարձրացան, դոլարը իջավ գները չիջան:Բա որ վաղն էլ դոլարը բարձրանա էլի էտ բարձրացած գները պետք ա աճե՞ն: Ըտենց կարելիա ամեն օր գին բարձրացնել: Դե վերահսկող մարմիններն էլ խոսալու բան կունենան,բայց երբեք չեն գործի:


Օմբուդսմենը երեկ մի գրություն էր ուղարկել ուղղված այն ծնողի դեմ ով իր 1.5 տարեկան երեխային սիգարետ էր տալիս: Լիովին համաձայն եմ ՄԻՊ դիրքորոշման հետ: Երեխային այդպես թունավորելով չեն ուրախանում հետն էլ գլուխ գովում, թե արի արի տես ոնցա ծխում: Երեխայի ներկայությամբ չի կարելի ծխել ուր մնաց, թե մի հատ էլ սիգարետ եք տալիս:


Ջո Կոկեր մի անուն, որը ցնցել է ողջ աշխարհը: Ափսոս նա այլևս մեզ հետ չէ, բայց նա այն եզակի երգիչներից է ով ապրելու է հարյուրամյակներ բոլորի սրտում: Նա իմ կարծիքով դասվում է վերջին 100 տարվա լավագույն երգիչների շարքին: Հանգչիր խաղաղությամբ Մեծ երգիչ:

 

 

Էդգար Խաչատրյան