Էլի հավաքվել էին


Երեկ քաղաքամայր երևանում հանրահավաք էր, որը վերածվեց երթի: Ես այդպես էլ չհասկացա, թե ինչին է նվրված այդ երթը, եթե գաղափարը մարդու իրավունքների պաշտպանության օրն էր, ուրեմն կարելի էր քաղաքական կոչեր չանել ու մարդու իրավունքներից խոսել: Հասկանում եմ ամեն հարմար առիթ օգտագործում են իրենց ելույթների համար, բայց ձևը այդպես չի:


Երեկ Էմկա Շահինյանի և Ջեմմա Կարապետյանի օգնությամբ, թերթիկներ բաժանվեցին քաղաքում, որտեղ մարդկանց հորդորում էինք,որ նրանք պարտքով կամ ապառիկով Ամանոր չնշեն: Ի վերջո պետք է հայ ազգի մոտ սառույցը տեղից շարժվի ու անիմաստ բաներից այս ազգը պետք է ձերբազատվի: Արձագանքը ՖԲ-ում Դրական էր: Նոր կարդացի մի ստատուս այդ միջոցառման մասին, որը բացասական ելևէջներ ունի դրան կպատասխանեմ քիչ ուշ:


Երեկ զեկույց էր տարածվել, որով մեր երկիրը սպառազինությամբ 3-րդն էր: Իհարկե սա դրական ցուցանիշ է ու թշնամին հաստատ պետք է այս ամենը հաշվի առնի: Հզոր բանակը հզոր պետության առաջին գրավականն է: Կեցցեն մեր տղեքը առաջագծում: Ապրի հերոս գյուղացին: Շնորհակալություն նրանց:


Դոլարը փոքրիշատե կայունացել է ու նրա մասին շատ չեն խոսում, բայց սա կարող է հարաբերական դադար լինել փոթորիկից առաջ: Մարդիկ պետք է պատրաստ լինեն ամեն ինչի: Մեծ աշխարհի քաղաքականությունը ուղիղ կապ ունի մեր հետ, այնպես , որ երկրի ներսում մեղավորներ փնտրելն անիմաստ է:

 

 

Էդգար Խաչատրյան