А так не пойдёт брат ....
Նազարբաևը չմտցրեց խորհրդարան այն բանաձևը, որով Հայաստանը պետք է միանար Ռուսաստանին: Իհարկե սա հերթական խաղն է նրա կողմից, թե տեսեք տեսեք մենք էլ ենք էս միությունում, որոշող: Սակայն երեկ մտքովս մի բան էլ անցավ: Կարո՞ղ ա Րաֆֆին գնացել ա Նազարբաևի մոտ հիմա էլ ուրիշ գովազդիցա տեքստ ա կարդացել ու դրանով ապակողմնորոշել ա Նազարբաևին: Չգիտեմ դուք ոնց, բայց իմ կարծիքով Րաֆֆուն ամենալավ նվերը Ամանորի նախաշեմին Աստանայից արեցին:
Մեր համար հանգիստ նստած էինք մեկել առավոտը իմացանք, որ ավտոմեքենաների համար նախատեսված գազ նորից թանկացել է: Հարց ինչո՞ւ, պատասխան իհարկե չկա: Կամ էլ պատասխանելուց եսիմ ինչ թվեր կբերեն ու կասեն սրա պատճառով: Հիմա հարցի մյուս կողմը: Երևանի տրանսպորտի վարչության մտքի ծայրով անգամ թող չանցնի, որ կարող են տրանսպորտը թանկացնել: Հենրիկ Նավասարդյանին դրա մասին դեղյակ պահեք:
Հասան Ջեմալի մասին երեկ էլ շատ խոսվեց: Ես բացի թեթև քննադատական հոդվածներից, որոնք թուրքիայում ուղղված են եղել Հասան Ջեմալի դեմ (ջեմալ փաշայի թոռ) ուրիշ ոչինչ չեմ հիշում: դե գիտենք Հայոց ցեղասպանության մասին խոսելը թուրքիայում տաբու է, դրա համար կամ սպանում են (Հրանտ Դինք) կամ էլ մարդիկ լքում են երկիրը (Օրհան Փամուք), բայց արի ու տես, որ ջեմալ կրտսերը ոչ բռնության է ենթարկվում ոչ էլ հետապնդվում է: Դե հաշիվներդ վերցրեք ինքն ով է ու իրան Հայաստան բերողներն ովքեր են:
«Մենք հայրենասեր ենք, սա է մեր երկիրը, մենք մեր հողն ու ջուրը կարոտել էինք, ես պատրիոտ եմ» ու նման շատ այլ սրտաճմլիկ արտահայտություններ երեկ լսեցինք 2010 թվականին հայ-ազերական սահմանն անցած ու կրկին Հայաստան վերադարձրված հայ ընտանիքից: Ափսոս երեխեքը որ տանջվել են, բայց այ ծնողներն ոնց են նայում իրանց երեխեքի աչքերին չեմ կարողանում հասկանալ: Առաջին հերթին կոտրեցին իրանց երեխեքի ապագան, հետո առողջականը հասցրեցին ծայրահեղ վիճակի. ոչ ուսում ոչ նորմալ սնունդ: Քայլ անելուց առաջ պետք է մտածել, մարդուն դրա համար են ուղեղ հատկացրել:
Էդգար Խաչատրյան