Հազիվ հանել ենք ո՞ւր իջեցնենք,,,


Ֆրանս 2 հեռուստաալիքով հայկական խոհանոցի առանձնահատկություններն են ցուցադրվել: Մեր խոհանոցի առանձնահատկություններից շատ բաներ հենց մեր մեջ արդեն կորել է: Պատճառները մի քանիսն են, մենք շատ ենք հեռացել մեր արմատներից, որովհետև Պիցցայով նկարվել ու ֆբ քցելն ավելի մոդայիկ է: Երկրորդ ով փորձում է Հայկակն խոհանոցը վերականգնել ֆինանսավորում չի ստանում ու սեփական միջոցներով մի կերպ մի բան անում է, բայց դա բավարար չէ իհարկե:


Տարվա Մարդ ըստ Հայաստանում գործող ամսագրերից մեկի ճանաչվեց Արմեն Հովհաննիսյանը: Իմ կարծիքով ի դեմս Արմեն Հովհաննիսյանի տարվա մարդիկ են նաև էն տղեքը ովքեր զոհվեցին այս տարի Հայրենիքը պաշտպանելիս: Շնորհակալություն ձեզ տղերք: Չեմ կարող ավելի լավ բառեր գտնել ու պետք է կրկնցեմ ՝ Քո սխրանքն անմահ է,Քո անունը մեր սրտերում:


Ուշադրություն հաջորդ կայարանն է ԵՏՄ-ն: Ասածս ինչ ա՝ բատկան էլ հավանություն տվեց Հայաստանի անդամակցությանը: Մի խոսքով ճանապարհին չմոռանաք վերցնեք ռուբլի և մի քանի ռուսական բառեր, որովհետև ԵՏՄ-ում միակ լեզուն որով իրար կարող եք հասկանալ դա Ռուսերենն է: Խնդրում եմ ինձ քարերով չխփել, բայց պետք է ասեմ, որ ես ռուսերենն ավելի գեղեցիկ լեզու եմ համարում քան անգլերենը:


Ադրբեջանցի դիվերսանտները ստացան իրենց պատիժները՝ մեկը ցմահ կնստի մյուսը 22 տարի: Այստեղ է, որ ես նեղվում եմ, ինչու ոմն դիվերսանտի պետք է մեր հարկերից գումար տրամադրվի ու դրանց կերակրվի: Ավելի լավ չի գնդակահարությունը նման դեպքերում գործի, ճիշտ է փամփուշտնել է դրանց համար ափսոս, բայց գոնե մեկ անգամ կխփենք կեթան, թե չէ հիմա ամեն օր դրանց հաց տուր:


ՏՄՊՊՀ-ն իր դռները աչքիս փակել ու գնացել է կուրորտի: Կասե՞ք ինչի համար են իրանք գումար ստանում: Հասկացանք դոլարը բարձրացավ գները հելան, հիմա էլ դոլարն իջել է գները ինչո՞ւ չեն իջնում: Հայաստանում էնա վատ, որ ապրանքը 200 դրամ թանկացնում են հետո 100-ը իջեցնում ու ասում են էժանացրինք: ՏՄՊՊՀ-ն էլ աչքիս գումար է ստանում, որ չվերահսկի, որ կամայականությունները շարունակվեն: Վարչապետին էլ ուրիշ գներ են ասում, բայց խանութներում իրականությունն այլ է:

 

 


Էդգար Խաչատրյան