Մայրը գնաց վաղ առավոտյան և երեխաներին թողեց տասնութամյա աղջկա խնամքին, ում նա հրավիրում էր մի քանի ժամով ՝փոքրիկ աշխատավարձով:
Այն ժամանակից, երբ մահացավ իրենց հայրը, սկսվեցին դժվար ժամանակները: Ամեն անգամ տանը մնալով հնարավոր է աշխատանք կորցնել, երբ տատիկը չի կարող մնալ երեխաների հետ, կհիվանդանա և կգնա քաղաքից:
Մարինան ճաշից հետո երեխաներին պառկեցրեց քնելու: Եվ այդ ժամանակ զանգեց իր ընկերը և հրավիրեց զբոսանքի՝ իր նոր մեքենայով: Աղջիկը առանձնապես չմտածեց: Վերջիվերջո, երեխաները չեն արթնանում հինգ ժամից շուտ:

 

 


Լսելով մեքենայի ձայնը, նա վերցրեց իր պայուսակը և անջատեց հեռախոսը: Նա զգուշորեն սենյակի դուռը փակեց բանալիով և դրեց այն պայուսակի մեջ: Նա չեր ուզում, որ արթնանալով Պանչոն իր ետևից իջներ աստիճաններով: Պանչոն ընդամենը վեց տարեկան էր, նա կարող էր ցրված նայել, սայթաքել և ընկնել: Դրանից բացի, մտածեց նա, ինչպե՞ս բացատրել մայրիկին, որ երեխան իրեն չի գտել:
Ի՞նչ էր սա: Կարճ միացում միացրած հեռուստացույցի՞ց կամ միացրած ջահի՞ց հյուրասենյակում..... բուխարուց թռած կա՞յծ: Բայց ստացվեց այնպես, որ վարագույրները այրվեցին և կրակը արագ հասավ փայտյա աստիճաններով ննջարան:
Ծխից, որը դռներով ներթափանցել էր, փոքրիկը հազաց և արթնացավ: Առանց մտածելու Պանչոն իջավ մահճակալից և փորձեց բացել դուռը: Սեղմեց փականը, բայց չկարողացավ:
Եթե դա նրան հաջողվեր, ապա և՛ նա, և՛ իր կրծքի եղբայրը, մի քանի րոպեից կմահանային հետագա կրակներից:

 

 


Պանչոն բղավեց, կանչեց դայակին, բայց ոչ ոք չպատասխանեց նրա բղավոցներին և օգնությանը: Այդժամ նա վազեց հեռախոսի մոտ, որպեսզի հավաքի իր մայրիկի համարը, բայց այն անջատված էր:
Պանչոն հասկացավ, որ հիմա միայն նա պետք է գտնի ելք և փրկի իր եղբորը: Նա փորձեց բացել պատուհանը, որի վրա կար քիվ, բայց իր փոքրիկ ձեռքերը այդքան ուժ չունեին բացել լուսամուտի սողնակը: Բայց, նույնիսկ, եթե դա նրան հաջողվեր, նա ստիպված պետք է հաղթահարեր նաև մետաղյա պաշտպանական ցանցը, որ կանգնեցրել էին իր ծողները:

 

 


Երբ հրշեջները հանգցրեցին կրակը, բոլորը միայն մի բանի մասին էին խոսում.
- Ինչպե՞ս կարող էր այդքան փոքրիկ տղան կոտրել պատուհանը և կոտրել ցանցը կախոցով:
- Ինչպե՞ս է նրան հաջողվել փոքրիկին խցկել ճամփորդական պայուսակի մեջ:
- Ինչպե՞ս է նրան հաջողվել անցնել քիվի տակով այդպիսի բեռով և իջնել ծառի վրայով:
- Ինչպե՞ս է նրանց հաջողվել փրկվել:
Հրշեջ ծառայության ծեր ղեկավարը ՝ իմաստուն և հարգված մարդ, պատասխանեց նրանց.
- Պանչիտոն մենակ էր..... նա ոչ ոքի չեր ասում, որ նա չէր կարողացել:
Խորխե Բուկայից

Յացեկ Էրկա "Աշունը Մադեյրայում"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան