- Պապի՛կ, ի՞նչ ես դու շշնջում, - հարցրեց տղան՝ նկատելով, որ նա քնից առաջ ինչ-որ բան է ինքն իրեն փնթփնթում:
- Ես միտք եմ պահում Սրտիս վրա, փոքրի՛կ….- պատասխանեց նա:
Տղան զարմացավ.
- Ի՞նչ է դա նշանակում:

 

 


Իմաստուն պապիկը ասաց նրան.
- Չեմ ուզում վիճել հարևանիս հետ, ով խաբել է ինձ, իսկ ինչպես անել, չգիտեմ: Ահա և միտքը դնում եմ Սրտիս և քնում եմ, իսկ առավոտյան Սիրտը ասում է՝ ինչ անել:
- Իսկ որտեղի՞ց է սիրտը իմանում, պապի՛կ:

 

 


- Սիրտը գիտի ամեն բան, ես ողջ կյանքս նրա մոտ եմ սովորում: Եվ քեզ խորհուրդ եմ տալիս՝ երբ դժվար հարցի պատասխան ես փնտրում, երբ ինչ-որ անհասկանալի բաներ են լինում, քնից առաջ միտքդ դի՛ր Սրտիդ վրա, իսկ առավոտյան պատասխանները կբացվեն քո առջև: Միայն թե, դա հավատով կատարե՛ք:
Շալվա Ամոնաշվիլիից

Յացեկ Էրկա "Մնացած արարիչները"

 

 

Օրվա առակը՝ Միտքը՝ Սրտի վրա - 05 նոյեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան