Ադամի ծոռներից մեկը՝ կյանքի լաբիրինթում խճճված, Արարչի ճանապարհը փնտրելով, աղոթում էր.
- Տե՛ր Աստված, տո՛ւր ինձ աստիճան, որպեսզի գոնե մի փոքր մոտ լինեմ քեզ:
Եվ լսվեց մի ձայն.
- Կգտնես այն առաջին պատահածի մոտ:
- Ո՞վ է այդ առաջին պատահածը,- հարցրեց Ադամի ծոռը:
- Նա իմ կողմից ուսուցիչ է նշանակված,- ասաց ձայնը: Ադամի ծոռը հանդիպեց ծեր մարդուն և ասաց.
- Ուսուցի՛չ, տո՛ւր ինձ աստիճան, որպեսզի մոտենամ Արարչին:
- Դու Ադամի ծոռն ես, և նույնպես Ադամ ես, նախապապի պատվի՞ն ես այդպես անվանվել:
- Այո, պատասխանեց Ադամի ծոռը,- իմ անունը նույնպես Ադամ է:
- Հետևի՛ր ինձ,- ասաց ուսուցիչը:
Եվ տարավ Ադամի ծոռին կյանքի լաբիրինթով: Նրանց ճանապարհը կտրեց մոլեգնող կրակը: Ուսուցիչը հինգ տարի Ադամի ծոռին սովորեցրեց՝ ինչպես անցնել կրակի միջով, և վերջապես ասաց.
- Իսկ հիմա գնա՛:
- Բայց կրակը կայրի ինձ,- վրդովվեց ծոռնիկը:
- Կրակը քեզ չի այրի, այլ քո մեջի վախը ,և դու համարձակություն ձեռք կբերես:
Եվ Ադամի ծոռը գնաց կրակի միջով ու համարձակություն ձեռք բերեց:
Գնացին առաջ, և ահա հաջորդ խոչընդոտը՝ ճահիճ, որի սահմանը չէր երևում:
Ուսուցիչը հինգ տարի սովորեցրեց՝ ինչպես պետք է անցնել ճահճի միջով, և ասաց.
- Գնա՛,- Ճահիճը անծայր է և կկլանի ինձ,- բղավեց թոռնիկը
- Բայց դու ձեռք կբերես համբերություն և կամք, որոնցով մեծ ուժ կունենաս:
Եվ Ադամի ծոռը, որը ինքը Ադամ էր, անցավ ճահճի միջով և ձեռք բերեց համբերություն և կամք: Գնացին առաջ և կրկին խոչընդոտ՝ անհաղթահարելի պատ:
- Ինչպե՞ս պատի վրայով անցնենք, - հարցրեց Ադամի ծոռը Ոսուցչից:
- Նստի՛ր այս քարին, մտածի՛ր և մի հնար գտի՛ր:- պատասխանեց Ուսուցիչը:
Ադամի ծոռը նստեց քարին և սկսեց փայտիկով ավազի վրա գծագրել իր մտքերն ու մտահաղացումները: Իսկ ուսուցիչը քայլում էր գծվածների շուրջը և ամեն գործը ոտքով մաքրում: Այդպես, աշակերտը ամեն բան նորից էր սկսում: Այդպես անցավ հինգ տարի:
- Գտա՛ ելքը,- բղավեց վերջապես նա:- Կարելի է պատի վրա սանդուղքներ փորել և աստիճանաբար վեր բարձրանալ:
- Նշանակում է քո բանականությունը լայանանում է: Ուրեմն, փորի՛ր աստիճաններ պատի վրա:
- Բայց ես կարող եմ ընկնել և կոտրել իմ գլուխը:
- Հնարավոր է, բայց փոխարենը ձեռք կբերես պատրաստակամություն:
Նրանք հաղթահարեցին պատը: Եվ այնտեղ իրենց առջև բացվեց միանգամից երեք ճանապարհ:
- Ո՞ր ճանապարհով գնանք, – բացականչեց Ադամի ծոռը:
- Իսկ դու հարցրու քո սրտին և ընտրիր,- ասաց Ուսուցիչը
Ադամի թոռը ծանրաբեռնեց իրեն: Հինգ տարի նա հարց տվեց իր սրտին՝ ‹‹Ասա՛ ինձ, ո՞ր ճանապարհը ընտրել››: Վերջապես հաստատուն ասաց Ուսուցչին.
- Հարկավոր է գնալ մեջտեղի ճանապարհով:
- Նշանակում է, դու սովորել ես խոսել քո սրտի հետ: Ճանապարհի վերջում նրանց առջև հայտնվեցին բարձր դարպասներ: Ուսուցիչը բացեց նրանց, և Ադամի ծոռը դարպասներից այն կողմ տեսավ կյանքի մեկ ուրիշ լաբիրինթ՝ ավելի դժվար և խճճված:
- Շարունակությունը ինքդ կգնաս,- ասաց Ուսուցիչը:
- Ինչպե՞ս,- զարմացավ Ադամի ծոռը: - Ես քեզ հետ քայլեցի քսան տարի, որպեսզի ստանամ Արարչին հասնելու համար աստիճանը: Իսկ այնտեղ լաբիրինթ է, որտեղ ես կարող եմ մոլորվել և կորել:
- Դու ինքդ արդեն աստիճան ես ինչպես քեզ, այնպես էլ ուրիշների համար: Իսկ առավել բարձր աստիճաններ փնտրի՛ր ցանկացած առաջին պատահածից, կամ ցանկացածը կլինեն ուսուցիչ քեզ համար, և դու ինքդ կլինես ցանկացածի համար Ուսուցիչ:
- Այդ դեպքում ինձ բարի երթ մաղթի՛ր:
- Հիշիր՝
Հավատը Արարչի նկատմամբ կլինի քո ուժերը հավաքումը,
Ամեն ինչի նկատմամբ սերը կդառնա քո աստիճանի գագաթը:
Քո սիրտը կլինի քո իմաստության կացարանը
Այդպես ապրի՛ր:
Ադամի թոռը, որը նույնպես անվանված էր Ադամ իր նախապապի պատվին, խորը խոնարհվեց Ուսուցչի առջև և երբ բարձրացրեց գլուխը, իր առջև ո՛չ Ուսուցիչ կար, ո՛չ լաբիրինթ, որից որ նա հենց նոր էր դուրս եկել: Իսկ հոգում լսեց մի ձայն՝
- Գնա՛, քեզ սպասում են:
- Այդ դո՞ւ էիր իմ Ուսուցիչը,- ապշեց Ադամի թոռը այդ ձայնից:
Բայց դրան պատասխան չհետևեց: Նա թեքվեց և քայլեց առավել դժվար և խճճված կյանքի լաբիրինթով: Առաջին հանդիպողները տղա և աղջիկ էին: Ադամի թոռը, ում անունը նույնպես Ադամ էր իր նախապապի պատվին, տղայի մեջ իրեն ճանաչեց: ‹‹Սա ախր ես եմ: Սա իմ մանկությունն է քսան տարի առաջ››- զարմացավ նա: Իսկ երեխաները տեսնելով նրան ուրախացան:
- Ուսուցի՛չ, մենք սպասում էինք քեզ: Տո՛ւր մեզ աստիճան, որ գոնե փոքր-ինչ ավելի մոտ լինենեք Աստծուն,- խնդրեցին նրանք: - Երեխաներ, ովքե՞ր եք դուք, - հարցրեց Ադամի ծոռը:
- Ես՝ Ադամն եմ,- պատասխանեց տղան:
- Ես՝ Եվան,- պատասխանեց աղջիկը:
- Ձեզ անվանել են ձեր նախապապի և նախատատի պատվի՞ն:
- Այո, - պատասխանեցին նրանք:
‹‹Փաստորեն ես իմ մանկության Ուսուցիչն եմ, այսինքն՝ ինքս իմ, իսկ իմ մանկությունը՝ իմ Ուսուցիչն է: Այդպե՞ս է Տեր Աստված›› - բայց պատասխանը չհետևեց:
- Հետևե՛ք ինձ,- ասաց նա Ադամին և Եվային, և վստահ տարավ երեխաներին իրենց համար անհասկանալի կյանքի լաբիրինթով:
Շալվա Ամոնաշվիլիից
Յացեկ Էրկա "Կյանք կրծոնի վրա"
Օրվա առակը՝ Կյանքի լաբիրինթը - 04 նոյեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան