Մարդիկ ունեին Աստծուց պարգևատրված Կյանքի Գիրք՝ Աղավնու գիրքը: Այն պահպանվում էր Գիտությունների տաճարում: Գիրքը հրաշագործ էր. ամեն օր՝ կեսգիշերին, նրանում հայտնվում էր մի նոր էջ, որտեղ գրված էին նոր գիտելիքներ:
Մարդկանց մեջ մի Իմաստուն կար, ում վստահված էին Տաճարը և գիրքը: Կեսգիշերին մոտ նա սրտատրոփ սպասում էր այն ակնթարթին, երբ չգիտես որտեղից, հայտնվում էր նոր էջը: Հետո, մինչ արևի ծագելը հափշտակությամբ ուսումնասիրում էր նոր գիտելիքները, իսկ արևի մայր մտնելուց հետո՝ դուրս էր գալիս հրապարակ՝ և նրա մասին տեղեկացնում բնակչությանը՝ և՛ երեխաներին, և՛ տղամարդկանց, և՛ կանանց, բոլորի՜ն, բոլորի՜ն, բոլորի՜ն:
Մարդիկ ոգեշնչված Իմաստունի խոսքերով, հենց նույն օրը կյանքը վերափոխում էին նոր գիտելիքներով, և նրանց կյանքը դառնում էր գեղեցիկ, ավելի ուրախ, խելացի և լուսավոր: Այդ փոփոխությունները նրանք անվանեցին էվոլյուցիա:
Ստեղծագործականությունը և նպատակադրվածությունը ազնվացում էր բոլորին: Սակայն, Մարդիկ չէին մոռանում Արարչին, գովաբանում էին նրան, և շռայլ ու բարի էին բոլորի նկատմամբ:
Բայց, ահա մի անգամ, երբ Իմաստունը աղոթում էր զոհասեղանի մոտ՝ Կյանքի գրքի առջև, և սրտատրոփ սպասում էր նոր էջի հայտնվելուն, չգիտես որտեղից նրա առջև հայտնվեց հրեշտակի խորամանկ կերպարը: Եվ Իմաստունին ասաց.
- Աստծու անունից արգելո՛ւմ եմ այսուհետ մարդկանց տալ գիտելիքներ նոր էջերից:
Նա քարը դրեց հենց նոր առաջացած էջի վրա, Իմաստունը անհանգստացավ:
- Այդ դեպքում ի՞նչ պետք է ես ասեմ մարդկանց:
Հրեշտակի կերպարով խաբեբան պատասխանեց.
- Խոսի՛ր միայն այն գիտելիքներից, որոնք գրված են մինչ այս օրը բացված էջերում:
- Բայց ինչքա՞ն ժամանակ այդպես կլինի- հասցրեց հարցնել Իմաստունը:
- Այնքան, մինչև որ արգելքը չհանվի,- և խորամանկը անհետացավ:
Իմաստունը տխրեց: Բայց ենթարկվեց արգելքին, նա հավատացել էր, որ արգելքը Աստծուց է:
Անցան տարիներ, անցան ժամանակներ: Քարի տակի էջերը դարձան առավել շատ, քան կարդալու համար նախատեսված էջերը: Իմաստունը ինչպես առաջ՝ կեսգիշերին սպասում էր նոր էջի հայտնվելուն: Եվ մի բուռն ցանկություն ստիպում էր նրան հեռացնել քարը և ըմռնել նոր գիտելիքներ: Նրանք հրաշալի ու սքանչելի էին և կարող էին մարդկանց կյանքը առաջ շարժել: Հետո նորից դրեց քարը իր տեղը, դուրս եկավ տխուր դեմքով հրապարակ, և ձանձրալի կրկնեց մարդկանց հինը:
Ժամանակի ընթացքում մերժված լինելով նոր գիտելիքներից, մարդիկ դարձել էին դիմազուրկ: Կյանքը նրանց համար մթնել էր և տխրել: Ծաղիկները, որոնք ծաղկում էին իրենց հոգիներում, թոռոմել էին և ծածկվել բորբոսով: Կյանքը մոլախոտերով էր պատվել: Մարդիկ սկսել էին արագ ծերանալ և շուտ մահանալ: Երեխաների հետ էլ էր ինչ-որ անիմաստ բաներ կատարվում՝ նրանք մեծանում էին ոչ որպես երեխաներ, այլ ինչպես ծերունիներ և թերամիտ էին: Կյանքի գիրքը՝ Աղավնու գիրքը՝ Աստծուց պարգևատրված, մոռացվել էր: Մոռացվել էր նաև Աստծո անունը:
Եվ մի անգամ իմաստունը, կեսգիշերին մտնելով Գիտելիքի տաճար,Կյանքի գրքի զոհասեղանի մոտ տեսավ փոքրիկ ծերացած տղայի: Գցելով քարը գրքի վրայից՝ նա ագահաբար և ինքնամոռաց կարդում էր արգելված էջերը: Այդ ժամանակ, երբ նա կարդում էր, նրանից հեռանում էր ժամանակավոր ծերությունը, կարդալով հենց նոր հայտնված թարմ էջերը՝ Կյանքի գրքի առջև կանգնեց քսանամյա խանդավառ, երիտասարդ մի տղա: Նա շրջվեց և տեսավ Իմաստունին՝ վախենալով այն բանից, որ խախտել է արգելքը:
- Իմաստո՛ւն, - ասաց երիտասարդ տղան,- ես լսեցի քեզ 10 տարի, և լսելով չմեծացա՝ ծերացա: Իմ աճի համար ինձ անհրաժեշտ էր թարմ հոգևոր սնունդ, իսկ դու ինձ և մյուսներին տալիս էիր անպետք սնունդ: Ինչո՞ւ ես դու քար դրել այս հրաշալի էջերի վրա:
Իմաստունը իջեցրեց գլուխը և մեղավոր ասաց.
- Ես չեմ քարը դրել, այլ Աստծո դեսպանը.... Նա է արգելել….
Բայց երիտասարդը չհամբերեց.
- Իմաստո՛ւն, Աստված չէր կարող նման բան թույլ տալ, նա ինքն է մարդկանց նվիրել Կյանքի Գիրքը: Արգելքը այդ խորամանկից էր:
Երիտասարդը մոտեցավ Իմաստունին, նայեց աչքերի մեջ և աղերսանքով ու հույսով ասաց.
- Իմաստո՛ւն, բնակչությունը տանջվում է և կործանվում… պետք է շտապել.... Այսպես, կգաս ինձ հետ հրապարակ, որպեսզի մարդկանց նոր գիտելիքներով տեղեկացմես, թե՞ դու դեռ պետք է սպասես արգելքի հանելուն:
Շալվա Ամոնաշվիլիից
Յացեկ Էրկա "Բազա"
Օրվա առակը՝ Կյանքի Գիրքը Գիտության Տաճարում - 01 նոյեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան