Երկու եղբայրներ կային՝ բարի և չար: Նրանք մի դաշտ ունեին: Մի անգամ եղբայրները որոշում են ցորեն ցանել:
Բարի եղբայրը արթնանում է վաղ, ամբարից վերցնում է սերմերի պարկը՝ և գովաբանելով ու օրհնելով հողը, ցանում է սերմերը: Հողը հասկանում է մարդու երգը և ընդունում ամեն մի սերմը:
Կեսօրից հետո չար եղբայրը նույնպես վերցնում է պարկը, առանց իմանալու, որ եղբայրն արդեն ցանել է և հայհոյելով հողն ու գյուղացու աշխատանքը, նետում է սերմերը դաշտը:

 

 

Հողը չի ընդունում մարդու չարությունն ու անշնորհակալությունը և մերժում է ամեն մի սերմը:
Ժամանակը գալիս է, եղբայրները գնում են դաշտ և տեսնում հարուստ բերքը:
- Սա ի՛մ ցանքն է ,– հպարտությամբ բղավում է չար եղբայրը:
Բայց բարի եղբայրը ոչինչ չի ասում, միայն ուրախանում է հարուստ բերքի համար:
Շալվա Ամոնաշվիլիից

Յացեկ Էրկա "Ժայթքում"

 

 

Օրվա առակը՝ Բարի բերքը - 29 հոկտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան