Իրավիճակը պայթունավտանգ է Թուրքիայում: ԱՄՆ-ն տարածել է ճանապարհորդական նախազգուշացում իր քաղաքացիների համար:

 


«Ահաբեկչության սպառնալիքի պատճառով, ԱՄՆ կառավարությունը սահմանափակում է ԱՄՆ-ի կառավարական անձնակազմի ճանապարհորդությունը դեպի Թուրքիայի հարավ-արևելք , Թուրքիայի որոշ տարածքներ , սահմանափակում է ԱՄՆ կառավարության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների գործունեությունը Ստամբուլում և Ադանայում», - ասված է սեպտեմբերի 28-ին տարածած հաղորդագրության մեջ: Այնուհետև ավելացվում.

 

«Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց և մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ հարավ-արևելյան նահանգներ ընդհանրապես խորհուրդ չի տրվում մեկնել»: