Ազատ է արձակվել նախօրեին Վանում ձերբակալված քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Լեզգին Բոթանը:
Թուրքիայի արևելյան նահանգներում , հատկապես Իգդիր, Աղըր նահանգներում թուրքական բանակն անցել է ուժեղացված ռեժիմով ծառայության: Բոլոր մայրուղիները հսկվում են զինվորականների կողմից:

 

Այսօր պայթուն է որոտացել Իգդիր քաղաքում: Պայթունը տեղի է ունեցել Իգդիր -Թուզլուջա մայրուղու երրորդ կիլոմետրին, երբ ոստիկանական մեքենան անցնելիս է եղել:Պայթունի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել է երկու ոստիկան:

 

Թուրքիայում ձերբակալված քաղաքական գործիչներին սպառնում է կամ ցմահ բանտարկություն, կամ 23-25 տարվա բանտարկություն, հայտարարել է Թուրքիյի գլխավոր դատախազությունը:
Թուրքիայի ԿԲ-ն որոշել է դիմել կտրուկ միջոցների վերջնական արժեզրկումից փրկելու թուրքական լիրան:

 

Կարեն Հովհաննիսյան