Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգում , Յուքսեքովա և Շեմդինլի շրջանների սահմանագծին գտնվող Չոբանփինար գյուղի մերձակայքում տեղի է ունեցել բախում PKK-ի զինյալների և թուրքական բանակի միջև: PKK-ի զինյալները կրակ են բացել թուրքական բանակի զինվորների վրա, որի հետևանքով տեղում զոհվել է 3 թուրք զինվոր, իսկ հինգը վիրավորվել է, ևս երկու հոգի մահացել են արդեն Հաքքարի քաղաքային հիվանդանոցում:


Մերսին քաղաքում մի տղամարդ հարձակում է գործել Թուրքիայի հարավ-արևմտյան նահանգների ազգային հետախուզական (MİT) բազայի շենքի վրա : Տղամարդը բազայի շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա ոչնչացվել է բազայի անվտանգության աշխատակիցների կողմից, երբ նա չի ենթարկվել «կանգ առ» հրամանին:


Ըստ Մերսինին գլխավոր դատախազա Մուսաֆա Էրջանի, տղամարդը ամենայն հավանականությամբ ԻՊ-ի զինյալ է և եկել է Իրաքից:


Թուրքիայի արևելյան Աղըր նահանգում PKK-ի զինյալները հարձակվել են թուրքական անվտանգության ուժերի ավտոշարասյան վրա, որի հետևանքով զոհվել է մեկ անվտանգության աշխատակից , իսկ երկուսն էլ վիրավորվել են:


Վան նահանգում PKK-ի զինյալները պայթեցերել են Վան - Էրզիջան ավտոմայրուղու վրա գտնվող կարևոր կամուրջ: Պայթունը տեղի է ունեցել այն պահին, երբ հետո թուրքական բանակ 11-րդ կորպուսի ավտոշարասյունը պատրաստվում էր անցնել կամուրջը: Պայթունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

 

Կարեն Հովհաննիսյան